RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013



Տեղադրվել է` 2013-11-13 22:57:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 782, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՇԱԽՄԱՏԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԵՑԻՆ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների համար, որոնք առաջին պարտությունները կրեցին: Տղամարդկանց հավաքականը 1-3 հաշվով զիջեց ուկրաինացիներին: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Արեշչենկոյի հետ, Գաբրիել Սարգսյանն էլ հաշտություն կնքեց Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ: Վճռորոշ եղան Սերգեյ Մովսիսյան-Անդրեյ Վոլոկիտին, Տիգրան Պետրոսյան-Սերգեյ Ֆեդորչուկ պարտիաները, որոնցում հայ շախմատիստները պարտվեցին:

Այս պարտությունից հետո ՀՀ հավաքականը 5 միավորով նահանջեց 16-րդ հորիզոնական: Առաջատարը 8 միավոր վաստակած ֆրանսիացիներն են, որոնք 2,5-1,5 հաշվով հաղթեցին մինչ այդ իրենց հետ աղյուսակը գլխավորող չեխերին: Ֆրանսիացիների հաղթանակն ապահովեց Ռոման Էդուարդըՙ պարտության մատնելով Զբինեկ Հրաչեկին: Չեխիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռումինիայի, Բելառուսի եւ Ադրբեջանի հավաքականները վաստակել են 6-ական միավոր: Նրանց մասնակցությամբ հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին. Ադրբեջան-Հունգարիաՙ 2-2, Հունաստան-Վրաստանՙ 2-2, Թուրքիա-Բելառուսՙ 1,5-2,5, Լեհաստան-Ռումինիաՙ 1-3: Ռուսները 4-0 հաշվով հաղթելով ավստրիացիներին, 5 միավորով բարձրացան 13-րդ հորիզոնական: 5-րդ տուրում ՀՀ հավաքականը կմրցի Սլովենիայի շախմատիստների հետ:

Կանանց մրցաշարի առաջատար Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվեց Լեհաստանի 1-ին ընտրանուն: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը Յոաննա Մայդան-Գաեւսկայի հետ մրցավեճում: Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց Մոնիկա Սոչկոյի հետ: Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան զիջեցին համապատասխանաբար Իվետա Ռայլիխին եւ Կարինա Ժժեպկովսկա-Հորովսկային: Այս հաղթանակի շնորհիվ լեհերը 8 միավորով Ուկրաինայի հավաքականի հետ գլխավորեցին աղյուսակը, իսկ հայ շախմատիստուհիները 6 միավորով նահանջեցին 4-րդ հորիզոնական:

Ուկրաինայի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Իսրայելին: Վրաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով հաղթելով սերբերին, 7 միավորով 3-րդ տեղում է: Հենց վրացիների հետ էլ 5-րդ տուրում կմրցեն մեր շախմատիստուհիները: Ուշադրության կենտրոնում կլինի նաեւ առաջատարներիՙ Լեհաստանի եւ Ուկրաինայի հավաքականների մրցավեճը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ