RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 853, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Վ. Պ.

Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինիՙ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանն էր նվիրված նոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա մեկնած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին Ռուսաստանի նախագահիՙ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: Նալբանդյանի եւ Լավրովիՙ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով Մոսկվա այցելության հրավերի, ջերմ ընդունելության եւ բովանդակալից բանակցությունների համարՙ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում: «Այս հանդիպումը կարեւոր է նրանով, որ նվիրված է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանը: Սա լավ հնարավորություն է նաեւ քննարկելու Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը», նշել է Նալբանդյանը:

Զրուցակիցները անդրադարձել են եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներին: Նախարարները քննարկել են երկկողմ նոր պայմանագրերի համաձայնեցման գործընթացը, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում:

Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:

Հանդիպմանը նախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել բանակցային գործընթացում Ռուսաստանիՙ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար, որոնք ուղղված են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանըՙ մեկ ամբողջություն ներկայացնող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Երկուստեք կարեւորվել է նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ