RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 814, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԱՐՑԱԽԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԻՍԻ-ԼԵ-ՄՈՒԼԻՆՈՅՈՒՄ

Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի Իսի-լե-Մուլինո քաղաքում տեղի է ունեցել «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությանՙ Արցախի Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի անվան բաժանմունքի կազմակերպած համերգըՙ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Ելույթներով հանդես են եկել ֆրանսահայ «Արարատ», «Նաիրի» եւ «Նավասարդ» պարի համույթները եւ երգիչ Վիգեն Դարբինյանը, որոնք լեփ-լեցուն դահլիճին ներկայացրել են հայկական երգն ու պարը:

Համերգի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, ով, մասնավորապես, իր աջակցությունն է հայտնել Արցախի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին:

Համերգին ներկա էին նաեւ քաղաքային խորհրդի անդամներ, տեղական հայկական միությունների ներկայացուցիչներ եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ