RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 627, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 11

Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆԵՐ

Orange-ը շարունակում է Հայաստանի համայնքային զարգացմանն ու մարզերի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այս շաբաթ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում իրականացվել են մի շարք ծրագրեր, այդ թվումՙ Մարտիրոս եւ Շաղատ գյուղերում բացվել են համակարգչային սրահներ, իսկ Անգեղակոթ գյուղում կահավորվել է գյուղի դպրոցի մարզադահլիճը:

Համակարգչային սրահները երկու գյուղերի բնակիչներին թույլ կտան, առանց տանը համակարգիչ եւ ինտերնետ ունենալու անհրաժեշտության, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, սովորել կիրառել տարբեր ծրագրեր, մուտք ունենալ դեպի համաշխարհային ցանց, մասնակցել տարբեր քննարկումների ու ֆորումների, ինչպես նաեւ մասնակցել կրթական ծրագրերի: 7 համակարգիչների, տպիչի եւ Orange MyFi երթուղիչի շնորհիվ յուրաքանչյուր համակարգչային սրահում տեղի բնակիչների համար կկազմակերպվեն համակարգչային դասընթացներ եւ կապահովվի վերջիններիս հասանելությունը համաշխարհային ցանցին: Սրահի ստեղծման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4.7 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որը կառուցել է մինչեւ 42.2 Մբ/վ արագությամբ ցանց Հայաստանի հինգ մեծ քաղաքներում եւ մինչեւ 21.6 Մբ/վ ներբեռնման տեխնիկական հնարավորությամբ ցանց Հայաստանի մարզերում, ներառյալ այնպիսի գյուղեր, որոնք որեւէ այլ օպերատորի կողմից ապահովված չեն ծածկույթովՙ նպատակ ունենալով նորագույն տեխնոլոգիաները հասանելի դարձնել երկրի բնակչության հնարավորինս մեծ մասին: Հենց այս տրամաբանությամբ է նաեւ ընկերությունն աջակցում մարզերում համակարգչային սրահների ստեղծմանը, որոնց թիվը մարզերում արդեն 17-ն է:

Որպես հեռավոր եւ խոցելի համայնքների զարգացման տեսլականի մի բաղկացուցիչ մասՙ Orange Հիմնադրամը ֆինանսավորել է Անգեղակոթ գյուղի դպրոցի մարզադահլիճի կահավորման աշխատանքները: Տարբեր մարզասարքերով վերազինված այս դահլիճն այժմ լիովին համապատասխանում է դպրոցի մարզական ծրագրով նախատեսված պահանջներին: Մարզադահլիճը կծառայի ոչ միայն դպրոցի երեխաներին, այլեւ Անգեղակոթ գյուղի այլ բնակիչներինՙ տարբեր մարզական իրադարձություններ եւ մրցույթներ կազմակերպելու նպատակով: Մարզադահլիճի կահավորման համար Orange-ը տրամադրել է 2.9 միլիոն դրամ:

«Orange-ը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Հայաստանում կառուցի գերժամանակակից ցանց եւ ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնի բոլորին: Սակայն գիտակցելով, որ դեռեւս ոչ բոլորն են կարող ունենալ սեփական համակարգիչ տանը եւ օգտվել ինտերնետից, մենք մեր պատասխանատվությունն ենք համարում օգնել այդ խոցելի խմբերին, հատկապես Հայաստանի մարզերում, որտեղ ինտերնետը նոր է սկսում դառնալ առօրյա գործիք: Մենք նաեւ ուրախ ենք աջակցել Հայաստանի համայնքների բնակիչներին հարմարավետ կահավորված մարզադահլիճներում մարզական իրադարձությունների եւ կրթական գործընթացների կազմակերպման հարցում»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն եւ Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը :

Գյուղական համայնքներում Orange Հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ կահավորվել են թվով 11 մարզադահլիճներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ