RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



ՉԵԽԻԱ

Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 766, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 11

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԸ ՊՐԱՀԱՅԻ «ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆՅԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ»ՙ «ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏՐԻՈ»-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

«Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները թանկարժեք ներդրում են դասական երաժշտության համաշխարհային շտեմարան», այս խոսքերով սկսեց նոյեմբերի 16-ին Պրահայի Լիխտենշտեյնյան պալատի համերգային դահլիճում աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ-երեկոն Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանի գնահատմամբ, Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության միջոցով հայ երաժշտությունը եւ արվեստը մատչելի են դարձել աշխարհին:

Այնուհետեւ բեմ մտան «Խաչատրյան Տրիո» եռյակի անդամներըՙ միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն, հայտնի դաշնակահար Արմինե Գրիգորյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի նախկին անդամ, հայտնի ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ եռյակի համահիմնադիր, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երկրորդ կոնցերտմեյստեր, հայտնի թավջութակահար Կարեն Քոչարյանը:

Համերգային ծրագրում հնչեցին նախ Ռախմանինովի եւ Դվորժակի, իսկ երկրորդ բաժնումՙ Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններից: Հանդիսատեսը բուռն ծափահարություններով էր ընդունում յուրաքանչյուր կատարում: Համերգն իրենց ներկայությամբ պատվել էին Չեխիայի նախագահական ապարատի եւ արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի ու սենատի անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, երաժիշտներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Խաչատրյանական երաժշտության փառահեղ կատարումից հետո կրկին բեմ բարձրացավ Հայաստանի դեսպանը եւ անակնկալ մատուցեց Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին: Նրան հանձնվեց կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանի հորըՙ արեւելագետ Նշան Մարտիրոսյանին 1947 թվականին Պրահայում Արամ Խաչատրյանի կողմից հայերենով գրած մի նամակ, որը դեռ 2002 թվականին մեծ կոմպոզիտորի 100 ամյակի կապակցությամբ տպագրվել էր «Օրեր» ամսագրում եւ գտնվում էր ամսագրի արխիվում: Համերգին ներկա էր նաեւ կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանը:

Խաչատրյանական համերգը, որ կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ դեսպանության եւ տասնյակից ավելի գործարարների աջակցությամբ, ավարտվեց տոնական ընդունելությամբ, իսկ նախագիծն իրականություն դարձնելու ջանքերի համար հատուկ շնորհակալության է արժանի Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ