RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Տեղադրվել է` 2013-11-19 23:37:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 715, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՅԵՐԸ ՏԱԼԼԻՆԻ «ՄՈՒԹ ԳԻՇԵՐՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Նոյեմբերի 15-ին մեկնարկեց Տալլինի «Մութ գիշերներ» 17-րդ միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 5-ը: Փառատոնի շրջանակներում այս տարի կցուցադրվեն շուրջ 600 խաղարկային լիամետրաժ, անիմացիոն, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր:

Գլխավոր միջազգային մրցույթն այս տարի կներկայացվի «Եվրասիա» խորագրով: Մրցութային այդ անվանակարգում է ընդգրկված նաեւ Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:

«Եվրասիա» միջազգային մրցութային ժյուրիի կազմում է «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Տալլինի «Մութ գիշերներ» փառատոնի հատուկ ծրագրով նոյեմբերի 21-26-ը կցուցադրվեն հայ երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքները, թվով` 17 ֆիլմ: Ընտրվել են այն երիտասարդների աշխատանքները, որոնք սկսել են ստեղծագործել 2000 թ.-ից սկսած:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ