RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Տեղադրվել է` 2013-11-19 23:37:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 650, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՊԱՐԶՎՈՒՄ Էՙ ՔԼՈՐԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Է ՄԱՇԿԸ

Պ. Ք.

Սթենֆորդի համալսարանի եւ Հովարդ Հյուզի բժշկական դպրոցի կենսաբանները բացահայտել են, որ կենցաղային ճերմակեցնող հեղուկըՙ հիպոքլորիտը, ունի հակաբորբոքային եւ մաշկը թարմացնող ազդեցություն: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Investigation հանդեսում: Հետազոտությանը համառոտակի անդրադարձել է New Scientist հանդեսը:

Գիտնականները փորձել էին պարզել մաշկաբորբի որոշ տեսակների դեպքում մաշկի վրա հիպոքլորիտի լուծույթների հանգստացնող ազդեցության մեխանիզմը: Բաժակների մեջ մարդու բջիջների նմուշների վրա քլորի շատ թույլՙ 0,005 տոկոսանոց լուծույթ լցնելովՙ կենսաբանները նկատել են, որ նման բջիջների միջավայրում շրջափակվում է բորբոքման ազդանշանային ուղին: Այստեղ գլխավոր դեր է կատարում NF-kB սպիտակուցը:

Իսկ մկների վրա կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ճերմակեցնող հեղուկի թույլ լուծույթի հակաբորբոքային ազդեցությունը հանգեցնում է մաշկի թարմացմանը Գիտափորձի ընթացքում հասուն մկների խումբը երկու շաբաթ շարունակ ընդունում էր ճերմակեցնող թույլ լուծույթի ամենօրյա կես ժամանոց վաննաներ: Մկների ստուգիչ խմբի ջրին հիպոքլորիտ չէին ավելացնում: Տարրալուծումը ցույց տվեց, որ «երիտասարդացնող վաննաների» շնորհիվ փորձնական խմբի մկների վերնամաշկի բջիջների տրոհման արագությունը զգալիորեն աճել է, իսկ բուն վերնամաշկը հաստացել է, ինչպես լինում է նորածին մկներինը: Այդ ազդեցությունը հատկապես զգալի էր առաջին շաբաթվա ընթացքում: Գիտափորձի դադարեցումից հետո մաշկը երկու-երեք շաբաթվա ընթացքում վերականգնում էր նախկին վիճակը:

Գիտնականները նշում են, որ բացահայտված ազդեցությունը կարող է կիրառվել ճառագայթային մաշկաբորբիՙ ռադիոթերապիային ուղեկցող բորբոքային հիվանդության բուժման դեպքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ