RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-19 23:37:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 818, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՌԱԶՄԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ

Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացված գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությունում Ռազմիկ Մինասյանը օդամղիչ ատրճանակով վազող թիրախՙ խառը վազք, 10 մետր, 2x20 կրակոց վարժությունում հանրապետության նոր ռեկորդ սահմանեցՙ խոցելով 370 միավոր: 342 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Շանթ Սարգսյանը, բրոնզե մեդալի արժանացավ Արթուր Պետրոսյանըՙ 332 միավոր:

Ռազմիկն ամենադիպուկն էր նաեւ օդամղիչ հրացանով վազող թիրախ, 10 մետր, 30+30 կրակոց վարժությունումՙ հաղթող ճանաչվելով 555 միավորով: Նրանից 11 միավորով հետ մնաց Արթուր Պետրոսյանը, 3-րդ տեղը գրավեց Շանթ Սարգսյանը (518 միավոր):

Նույն վարժության աղջիկների մրցավեճում լավագույնը Լիլիթ Մկրտչյանն էր (356 միավոր): 2-րդ տեղը գրավեց Աննա Հակոբյանը (342 միավոր), 3-րդը Նվարդ Մանուկյանն էր (302 միավոր): Լիլիթը հաղթող ճանաչվեց նաեւ օդամղիչ ատրճանակով նույն վարժությունումՙ խոցելով 348 միավոր: 2-րդ եւ 3-րդ տեղերը դարձյալ գրավեցին Աննա Հակոբյանը (329 միավոր) եւ Նվարդ Մանուկյանը (297):

Օդամղիչ հրացանով 10 մետր, 60 կրակոց վարժությունում գյումրեցի Լադիկ Փիրոյանը լրացրեց սպորտի վարպետի նորմանՙ այն գերազանցելով 2 միավորով (577 միավոր): Այս վարժությունում 587 միավորով հաղթող ճանաչվեց Սուրեն Բերյանը, իսկ Լադիկը գրավեց 2-րդ տեղը: Բրոնզե մեդալակիր դարձավ Պարույր Գեւորգյանը (573 միավոր):

Նույն վարժության աղջիկների մրցաշարում լավագույնը Մարիամ Միքայելյանն էր (392 միավոր): 2-րդ տեղը գրավեց Սուսաննա Հովհաննիսյանը (387), եռյակը եզրափակեց Սվետլանա Տիգրանյանը (384):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ