RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 790, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԿՈՉՆՉԱՑՎԻ ԹԵՐԵՎՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋՐԵՐՈՒՄ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության ծրագրի շրջանակներում առայժմ որեւէ երկիր չի համաձայնել սեփական տարածք բերել Սիրիայի քիմիական զենքըՙ դրա ոչնչացման նպատակով: Նման պայմաններում ԱՄՆ-ը հնարավոր է համարում այդ զենքը ոչնչացնել միջազգային ջրերումՙ հատուկ նավի վրա: Այնտեղ զենքի բաղադրիչները կարելի է կամ այրել, կամ էլ վնասազերծել տարրալուծման միջոցով: Այդ մասին «Նյու Յորք թայմս» թերթի թղթակցին պատմել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներՙ իրենց անունները չհրապարակելու պայմանով:

Առաջարկվող երկու եղանակներից մեկը նախատեսում է նավի վրա տեղադրել գերբարձր ջերմաստիճաններում գործող 5 հատուկ վառարաններ: Այրման արգասիքները կլինեն անվնաս: Քիմիական զենքի ոչնչացման ամբողջ գործողությունը կտեւի 60 օրից պակաս: Գործողությանը կմասնակցեն ամերիկյան ընկերություններ, նավեր կամ անձնակազմ, սակայն ռազմական աջակցությունը եւս չի բացառվում: Գործողության անվտանգությունը կկարողանան ապահովել ռազմանավերը եւ ռազմօդանավերը:

Երկրորդ եղանակի դեպքում կօգտագործվի Պենտագոնի գերբարդ մշակումըՙ հիդրոլիզի շարժական դաշտային համակարգը, որը կարող ոչնչացնել թունանյութերի խոշոր քանակություններ: Համակարգը հնարավոր է աշխարհի որեւիցե կետ հասցնել եւ աշխատանքային վիճակի բերել 10 օրվա ընթացքում: Վտանգավոր բաղադրիչների ոչնչացումը տեղի է ունենում դրանք ջրի եւ այլ նյութերի հետ խառնելու, ինչպես նաեւ դրանից հետո տաքացնելու միջոցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ