RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1488, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱԹԱԹՈՒՐՔԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀՐԵԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՅՈՍԻ ԿՈՀԵՆՆ ԷՐ. Extra Version

Թուրքիայի սոցիալական ցանցերում եւ բլոգներում Աթաթուրքին որպես հրեա գործարարի ներկայացնող լուրը սենսացիա է առաջացեւել այդ երկրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի հեղինակավոր Extra Version պարբերականը գրում է, որ տարածվող տեղեկություններում նշվում է` իսկական Մուստաֆա Քեմալը անգլիացիների կողմից 1911-ին սպանվել է Տրաբլուսում: Հետագայում Թուրքիայի Հանրապետության ղեկավար դարձած անձի իսկական անունը ոչ թե Մուստաֆա Քեմալ է, այլ նա հրեա գործարար Յոսի Կոհենն է: Ըստ այդ պնդման` օսմանյան բանակի փաշա Մուստաֆա Քեմալի` 1911 թ.-ին սպանվելուց հետո, գործընթացները վերահսկողության տակ առնելու համար արտասահմանյան ուժերը հրեա գործարարին մտցրել են պատմության մեջ` հետագայում Աթաթուրքի վերածված Մուստաֆա Քեմալ անվան տակ: Այս սենսացիոն պնդումն առաջ քաշող շրջանակները ուշադրության են առել 1911-ին Տրաբլուսում արված Մուստաֆա Քեմալի լուսանկարի եւ հետագայում արված նրա լուսանկարների միջեւ առկա տարբերությունը:

Այս տեղեկությունն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում, նաեւ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցությանը մոտ բլոգներում: Թուրքիայի պատմաբան գիտնականները այս մասին դեռ որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել:

Թուրքական պարբերականը գրել է. «Մուստաֆա Քեմալ անունով անձ աշխարհ չի եկել: Լուսանկարներում, տեսանյութերում մեզ ցուցադրվող անձնավորությունը հրեա գործարար Յոսի Կոհենն է: Իսկական Մուստաֆա Քեմալը նահատակվել է 1911 թ.-ին Տրաբլուսգարպում: Խոսքը վերջին հարյուրամյակի ամենամեծ խաբեության եւ մեր հարյուրամյա պատմությունը պրոպագանդայի աղբանոցում թաղող հանելուկի մասին է: Չնայած պատմագիտության նկատմամբ հարգանքին, պատմական փաստերը փոշոտ դարակներից իջեցվում եւ սփռվում են մեր առաջ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ