RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 782, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ԲԱՐՁՐԱՑԱՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդյունաբերության շնորհիվ հունվար-հոկտեմբերին կազմել է 3,4 տոկոս

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած 2013-ի հունվար-հոկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,4 տոկոսով: Հիշեցնենք, որ հունվարին արձանագրված բարձր` ավելի քան 9 տոկոս աճի աճի տեմպը մինչեւ սեպտեմբեր ամիսը դանղաղում էր` հունվար-սեպտեմբերին հասնելով 3,2 տոկոսի: Հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ արձանագրված 4,8 տոկոս աճի շնորհիվ հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճի տեմպը փաստորեն փոքր-ինչ բարձրացավ` 9 ամիս շարունակ նվազելուց հետո:

Այժմ անդրադառնանք տնտեսության ճյուղերում առանձին-առանձին հունվար-հոկտեմբերին արձանագրված ցուցանիշներին:

Այս տարվա 10 ամիսների արդյունքում ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում` 7,8 տոկոս աճ: Հաջորդը գյուղատնտեսությունն է, որտեղ այս տարվա 10 ամիսներին արձանագրվել 5,9 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 2,8 տոկոս, առեւտրի շրջանառությունն աճել է 1,8 տոկոս աճ, իսկ շինարարությունում շարունակվել է անկումը` 8,8 տոկոսով:

Գումարային առումով ամենամեծ ծավալ ունի առեւտրի շրջանառությունը` 1 տրլն 755 մլրդ 874 մլն դրամ, երկրորդ տեղում արդյունաբերությունն է` 993 մլրդ 609 մլն դրամ համախառն արտադրանքի ծավալով, երրորդը ծառայությունների ոլորտն է` 830 մլրդ 814 մլն դրամ ծավալով, չորրորդը գյուղատնտեսությունն է` 788 մլրդ 997 մլն դրամ համախառն արտադրանքի ծավալ եւ վերջինը շինարարությունն է, որի ծավալը կազմել է 294 մլրդ 315 մլն դրամ:

Միայն հոկտեմբեր ամսին` նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ արդյունաբերությունում արձանագրվել է բավականին բարձր` 14,2 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 8,2 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում` 2,1 տոկոս աճ, առեւտրում` 0,1 տոկոս աճ, շինարարությունում` 6,9 տոկոս անկում: Ինչ վերաբերվում է այս տարվա սեպտեմբերի նկատմամբ հոկտեմբերի ցուցանիշներին, ապա դարձյալ համեմատաբար բարձր աճ արձանագրվել է արդյունաբերությունում` 5,7 տոկոս, ծառայություններում այդ աճը փոքր է եղել` 0,9 տոկոս, իսկ մյուս ճյուղերում գրանցվել է ծավալների նվազում:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի առաջին 10 ամիսներին 2012-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 4,5 տոկոսով եւ կազմել մոտ 4 մլրդ 756 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 215 մլն դոլար, արձանագրելով 8,7 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 3 մլրդ 540 մլն դոլար, աճելով 3,2 տոկոսով: Այս տարվա հունվար-հոկտեմբերին արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 2 մլրդ 325 մլն դոլար:

Միայն հոկտեմբեր ամսին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 4,5 տոկոսով եւ կազմել 586 մլն դոլար: Արտահանումը կազմել է 127 մլն դոլար, նվազելով 5 տոկոսով, ներմուծումը կազմել է 459 մլն դոլար, աճելով 21,9 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-հոկտեմբերին կազմել է գրեթե 147 հազար դրամ, մասնավոր հատվածում` 181 հազար դրամ, պետականումՙ 116 հազար դրամ:

Այսպիսով, հարկ է արձանագրել, որ հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպի նվազումը դադարեց եւ փոքր-ինչ բարձրացավ, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության արտադրանքի ճավալների բարձր աճով: Մյուս ճյուղերում աճը դանդաղել է կամ անկում է արձանագրվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ