RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



ԵՎՐՈՊԱ-ՀԱՅԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 790, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԿՇՆՈՐՀՎԻ

Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում ակնառու նվաճումների համար Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին Շառլ Ազնավուրի անվան մրցանակ կշնորհվի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի եվրոպացի բարեկամներ ՀԿ-ից, մրցանակը Ժնեւի Club Suisse de la Presse-ում բարոնուհուն կհանձնի Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը: Մաեստրոն եւ բարոնուհին ելույթ կունենան Ժնեւի Club Suisse de la Presse-ում կայանալիք հանդիսության ժամանակ: Միջոցառմանը կմասնակցեն Ազնավուրը եւ նրա որդինՙ Նիկոլան, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, Հայաստան-Եվրոպա խորհրդի անդամ Հանս-Յոհան Շմիդթը, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային եւ պետական կառույցների անդամներ:

Շառլ Ազնավուրի անվան մրցանակը հանձնվում է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի (www.EuFoA.org), ինչպես նաեւ Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ, www.EAAC.EuFoA.org) կողմից: Մրցանակը նպատակ ունի բարձրացնել Եվրոպայի օրակարգում Հայաստանի դերի մասին տեղեկացվածությունը, խրախուսել եւ քաջալերել Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվի արժանացնել զարգացող Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաեւ ցույց տալ Հայաստանի եւ ԵվրոպՍ յի միջեւ լավ հարաբերությունների կարեւորությունը:

Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսինՙ որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երեւանում կայացած իր երկրորդ գլխավոր ժողովի ժամանակ: Բարոնուհի Քոքսը պատվով ընդունել է այն: Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատեւ վաստակը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից եւ մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ