RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 809, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՖՐԵԶՆՈ. ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԸՙ ԳԵՐՐԻ ՓԻԳԻՆ

Հ. Ծ.

Նոյեմբերի 7-ին, «Մարդասիրության ազգային օրվա» առթիվ, «Պարդինի» ռեստորանում անցկացված ճաշկերույթի ժամանակ որպես դրամահավաքների գերազանց կազմակերպչի «Աչքի ընկնող նվաճումների» հատուկ մրցանակը շնորհվել է Հայկական տեխնոլոգիական խմբավորման (ՀՏԽ) հաշվապահ, վերահսկիչ, հաշվապահական խորհրդատու Գերրի Փիգին, տեղեկացնում է այդ առթիվ Ֆրեզնոյից խմբագրությանն ուղարկված հաղորդագրությունը:

Գերրի Փիգը ՀՏԽ ընկերությունում է աշխատում, ըստ հաղորդագրության, արդեն 18 տարի եւ նրա թեկնածությունը առաջադրել են «արհեստավարժ դրամահավաքների ասոցիացիայի» Կալիֆոռնիա Վելլի մասնաճյուղի նախագահ Ջեյն Ֆորչընը եւ ՀՏԽ-ի գործադիր տնօրենՙ Վարուժան Տեր-Սիմոնյանը:

Ելույթ ունեցողները բարձր են գնահատել Գերրի Փիգի ընդունակությունները ֆինանսական, հաշվապահական ասպարեզում եւ մանավանդ դժվարին իրադարձություններում արդյունավետ ելքեր գտնելու նրա անզուգական կարողությունը: Որպես օրինակ նրանք նշել են 2000 թվին Հայաստանին բերած նրա օգնությունը, որի առթիվ Հայաստանում Մ. Նահանգների նախկին դեսպան Մայքլ Լեմոնը ասել է. «Դուք նոր իմաստ հաղորդեցիք «ցանկության դեպքում ելք անպայման կգտնվի» ասացվածքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ