RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 699, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԵՎ ԴԻՐԻԺՈՐ ՄԱՔՍԻՄ ՎԵՆԳԵՐՈՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մ. Հ.

Նոյեմբերի 28-ին «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովի եւ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանի համերգը: Երաժիշտների կատարմամբ կհնչեն Բախ, Ֆրանկ, Բրամս, Դվորժակ, Կրայսլեր, Վենյավսկի, Շոստակովիչ, Ցիգանով, Պագանինի, Իզայի, Սեն Սանս:

Նշենք, որ ռուսական ծագմամբ Իսրայելից հայտնի ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը ծնվել է 1974 թվականին, Նովոսիբիրսկում: 1990թ. դարձել է Լոնդոնում անցկացվող Ֆլեշի անվան ջութակահարների մրցույթի դափնեկիր, իսկ 1995 թվականին արժանացել է Իտալիայի Կիջի ակադեմիայի մրցանակին որպես «ականավոր երիտասարդ երաժիշտ»:

Երաժիշտը UNICEF-ի պատվո դեսպան է եւ նվագել է Ուգանդայի, Հարլեմի, Թայլանդի եւ Կոսովոյի երեխաների համար: 2004թ. Վենգերովը դարձել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր: 2011թ. վարպետության դաս է անցկացրել Հայաստանում ստեղծված UNICEF-ի մանկական նվագախմբի համար:

Հիշեցնենք, որ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ Հայաստանում համերգային ծրագրով հանդես է եկել այնպիսի նվագախումբ, ինչպիսին է Վիեննայի ֆիլհարմոնիկը, ինչպես աշխարհահռչակ կատարողներ եւ խմբեր` Դմիտրի Խվորոստովսկի, Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» լարային քառյակը, Յուրի Բաշմետը, «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ