RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 820, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ՊՈՒՐՊԻԿԻ» ԱՅՑԸ ԱԽԱԼՔԱԼԱՔ

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը նոյեմբերի 18-ին անզուգական ներկայացմամբ հանդես եկավ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի դպրոցում:

Արթուր Ղարիբյանի անվան հայկական հանրակրթական դպրոցի աշակերտները եւ գյուղի փոքրիկները հնարավորություն ունեցան դիտելու եւ հետեւելու «Պուրպիկ»-ի դերասանների կատարողական բարձր արվեստին:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը Կուլիկամ գյուղի դպրոցում անվճար ներկայացրեց «Ագահ փայտահատը»:

Ներկայացումն ընթացավ երեխաների ուրախ եւ անկեղծ ծիծաղով, հետաքրքրական միջամտություններով, բուռն ծափողջյունների ներքո:

Նշենք, որ թատրոնը գործում է 2004 թվականից, ստեղծվել է Լիանա Խլոյանի եւ Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի նախաձեռնությամբ: Դեռեւս 2001 թվականին ժամանելով Ախալքալաք եւ տեսնելով տեղի հայության անմխիթար վիճակը, թատրոնի ղեկավարը որոշում է տեղափոխվել Ջավախք եւ նվիրվել տեղում տիկնիկային թատրոնի ստեղծմանը, նպատակ ունենալով թատրոնի ներկայացումներով օգնել Հայ առաքելական եկեղեցու ծավալած քարոզչական աշխատանքներին, մարդկանց մերձեցնել քրիստոնեական հավատքին եւ մայր եկեղեցուն:

«Պուրպիկ» տիկնիկային թատրոնի դերասանական կազմը ստեղծվել է Ախալքալաքի հայկական դպրոցների սաներից, ովքեր այսօր ուսանում են հայաստանյան տարբեր բուհերում: Տիկնիկային թատրոնն իր խաղացանկում ունի չորս ներկայացումՙ «Մհերի տունը», «Պոչատ աղվեսը», «Ագահ փայտահատը» եւ «Հիսուսի ծնունդը»:

«Պուրպիկ» տիկնիկային մանկապատանեկան թատրոնն իր խաղացանկով հյուրախաղերով հանդես է եկել Թբիլիսիում, ինչպես նաեւ շրջագայել է Ախալքալաքի հայկական գյուղերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ