RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 684, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՆԱՊՈԼԵՈՆԻ ՆՈՐ «ՃԱԿԱՏԱԳԻՐԸ» ԿԻՆՈՅՈՒՄ

Մ. Բ.

Warner Brothers կինոստուդիան նոր անակնկալ է մատուցելու պատմական հայտնի կերպարների սիրահարներին: Ջերեմի Դոների սցենարում Նապոլեոն Բոնապարտը բոլորովին նոր կերպարով է ներկայանում, ըստ որիՙ այն, ինչ մինչ այժմ հայտնի էր ֆրանսիացի կայսրի եւ զորավարի մասին, ճշմարիտ չէ, անգամ նրա կարճահասակ լինելը: Ջ. Դոները ամիսների հետազոտական աշխատանքներ է կատարել մինչեւ սցենարը գրելը, եւ Warner ստուդիան ուրախությամբ է ընդունել այնՙ տեսնելով այնտեղ Մարտին Սկորսեզեին եւ Լեոնարդո ԴիԿապրիոյին կրկին միավորելու հնարավորություն:

Սակայն Սկորսեզեին ժամանակը ամենայն հավանականությամբ չի բավարարի ստանձնելու ֆիլմի ռեժիսորական աշխատանքները, եւ կինոստուդիան դիմել է «Սպիտակաձյունիկը եւ որսորդը» ֆիլմի ռեժիսոր Ռուպերտ Սանդերսին: Գլխավոր դերակատարման համար կինոստուդիան փորձելու է ստանալ Լեոնարդո ԴիԿապրիոյի կամ Թոմ Հարդի համաձայնությունը:

«Նապոլեոն» ֆիլմի կոնցեպցիան հիմնականում ֆրանսիացի զորավարի մասին մինչ այժմ հայտնի փաստերիՙ ոչ ճշմարիտ լինելու բացահայտումն է: Դոների սցենարում Նապոլեոնը նման է մաֆիոզական կլանի ղեկավարի:

Նապոլեոնի վերջին կեպարը ամերիկյան «Գիշերը թանգարան-2-ում» արկածային ֆիլմում ներկայացրել է ֆրանսիացի դերասան Ալեն Շաբան:

Այս տարվա գարնանը Սթիվեն Սփլիբերգն ասել էր, որ Ստենլի Կուբրիկի սցենարով պատրաստվում է ձեռնարկել մինիսերիալանոց ֆիլմի նկարահանման աշխատանքներըՙ Նապոլեոն Բոնապարտի մասին: Դեռեւս 60-ականներին Կուբրիկը մտադրվել էր ծավալուն կենսագրական ֆիլմ նկարահանել ֆրանսիացի զորավարի մասին, սակայն ծրագիրը փակվել էր ֆինանսների պատճառով: Այս մասին տեղեկացնում է ռուսական կինոկայքերից մեկը:

Նապոլեոնի նոր կերպարըՙ ամենայն հավանականությամբ Լեոնարդո ԴիԿապրիոյի կատարմամբ, փաստորեն, նոր վերաբերմունք կամ մեկնաբանություն է լինելու, ինչպես հաճախ է պատահում պատմական կերպարների էկրանավորումներում, հատկապես վերջին շրջանում, իսկ գուցեՙ իրականում սցենարիստի հետազոտական աշխատանքների արդյունքումՙ պատմական նոր փաստերի ի հայտ բերո՞ւմ լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ