RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-11-21 23:23:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1093, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՎՐԱՍՏԱՆԻ ՈՉՍԱԱԿԱՇՎԻԼԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԼԵԶՎԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ Է ՔՆՆԱՐԿՈՒՄ

Վ. Պ.

«Տարածաշրջանային եւ տեղական լեզուների մասին» Եվրոպայի խորհրդի հռչակագրի վավերացման համար խորհրդարանական քննարկումներ են ընթանում: Վրաց խորհրդարանի մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիայի այս հայտարարությունը ներկայացրել է «Հարավային դարպաս» կայքէջը:

Ըստ այդմ, Էկա Բեսելիան նման հայտարարություն է արել ի պատասխան Վրաստանի հայ համայնքի «Միություն» տեղեկատվական կենտրոնի հարցերի:

Բեսելիայի խոսքերովՙ նախկին նախագահը բացասական քարոզչություն է իրականացրել այդ հարցի շուրջը, ինչի պատճառով հասարակության շրջանակներում առաջացել է վատ ազդեցություն:

«Մենք այս հարցի շուրջն անցկացնում են քննարկումներ եւ խորհրդակցություններ, ինչպես ներքին, այնպես էլ Եվրոպայի խորհրդի հետ, որի առաջ էլ ստանձնել ենք այդ պարտավորությունը», տեղեկացրել է վրացի պատգամավորը: Նրա խոսքերովՙ այս հարցի կապակցությամբ, առաջին հերթին անհրաժեշտ է բնակչության հետ անցկացնել որոշակի տեղեկատվա-լուսավորչական աշխատանք:

«Սաակաշվիլին, ցավոք, շատ բացասական քարոզչություն է սկսել: Հիշում եք, ոչ այնքան վաղուց էր, ԶԼՄ-ներում այնպիսի սյուժեներ էին տարածված, որտեղ նրա ներկայացուցիչները բացատրում էին եւ շատ բացասական մեկնաբանություններ անում, ասում, թե սա դավաճանություն է եւ ուղղված է պետության շահերի դեմ: Սա, իհարկե, շատ վատ ազդեցություն ունեցավ հասարակության վրա», պարզաբանել է մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահը:

Բեսելիան ընդգծել է, որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ է դա, ինչ է նշանակում: «Դեռ աշխատանքներ պետք է կատարենք, որ մենք պատրաստ լինենք հաջորդ քննարկումներին»:

Թե որքանով այդ քննարկումները կազդեն ջավախահայության` լեզվին առնչվող խնդիրների վրա, պատասխանի համար դեռ պետք է սպասել, քանի որ որքան էլ այս հռչակագիրը կրկին մեջտեղ է բերվել, Վրաստանում շատերն են այն մեկնաբանում այնպես, թե հայերը կամ, ասենք, ադրբեջանցիները, ազգային փոքրամասնություն չեն Վրաստանում, ուստի լեզվի հարց բարձրացնել չեն կարող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ