RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013



Տեղադրվել է` 2013-11-21 23:23:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1082, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 11

«ՆԵՐԿԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ»

Մ. Հ.

Մշակույթի նախարարությունը եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, համագործակցությամբ Գրողների միության, «Գրական թերթի» եւ «Դրամատուրգիա» հանդեսի, 2013 թ. նոյեմբերի 15-25-ը հայտարարում են «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական ընթերցումների հայտերի ընդունում: Հայտը պետք է ընդգրկի հեղինակի համառոտ բնութագիրը, կապի տվյալները եւ դրամատիկական երկի տպագիր եւ էլեկտրոնային տարբերակները:

Հայտերն ընդունվում են Ազգային թատերական ստեղծագործական միավորման գրասենյակում (Սայաթ-Նովա 4 Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն): Նշենք, որ հայտերի ընդունման հանձնախմբի անդամներն են Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, ԵԹԿՊԻ դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը «Դրամատուրգիա» հանդեսի եւ «Գրական թերթի» խմբագիր դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, Ե. Չարենցի անվ. Գրականության եւ արվեստի թանգարանի փոխտնօրեն Գուրգեն Գասպարյանը:

Մրցույթին հաղթած պիեսները կներկայացվեն 2013 թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում: Հեղինակային ընթերցումների տեւողությունն է առավելագույնը 40 րոպե, իսկ հրապարակային քննարկումներինը առավելագույնը 20 րոպե:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ