RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013



ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-11-21 23:23:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1043, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» կենտրոնում հրավիրվել է կոնֆերանս` «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով:

Կոնֆերանսի հիմնական նպատակն առկա ինժեներական ծրագրերը ներկայացնելն ու Հայաստանի դպրոցական ինժեներական կրթության կարեւորության շուրջ հետաքրքրված բոլոր կողմերին համախմբելն էր:

«Նման համախմբումն անհրաժեշտ է առկա մտավոր ներուժն օգտագործելու, Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում: Այս հարցում մեզ կօգնի հատկապես ռոբոտաշինության զարգացումը, որն էլ կհանդիսանա մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկը»,- նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը :

«Դպրոցական տարիքում ստացած գիտելիքները մնայուն են: Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու մեր ձգտումը կարեւոր առաքելություն ունի: Այն ռոբոտաշինությամբ հետաքրքրված սովորողների շրջանում կմեծացնի բացահայտելու եւ նորը ստեղծելու ձգտումը: Այս ամենին հասնելու համար, հարկավոր է ապահովել զարգացած ինժեներական մտքով սերունդների հերթափոխ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգը, ամփոփվել է կրթական անիմացիաների եւ խաղերի ստեղծման մրցույթը: Ցուցադրվել են նաեւ ԻՏՁՄ կողմից իրականացվող` «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթի մասնակից նախագծերը:

Միջոցառման ընթացքում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում, խմբակավարներին տրամադրվել են ռոբոտ կոնստրուկտորային կոմպլեկտներ:

Ծրագրի իրականացման նպատակով միայն 2013 թ.-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ն հատկացրել է 30 միլիոն դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ