RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013



Տեղադրվել է` 2013-11-21 23:23:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 966, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՎԵՐՋԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ Է

Անցումային պատասխան խաղում ոչ-ոքի խաղալով Հորդանանի հավաքականի հետ, Ուրուգվայի ընտրանին դարձավ 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վերջինՙ 32-րդ մասնակիցը:

Եվ այսպես, Եվրոպան Բրազիլիայում կներկայացնեն Հոլանդիայի, Իտալիայի, Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Բոսնիայի, Հունաստանի եւ Խորվաթիայի հավաքականները:

Հարավային Ամերիկայից աշխարհի առաջնությունում հանդես կգան 6 երկրների հավաքականներՙ Բրազիլիան, Արգենտինան, Կոլումբիան, Չիլին, Էկվադորը եւ Ուրուգվայը:

Ասիան կներկայացնեն Ավստրալիան, Իրանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան:

Աֆրիկյան մայրցամաքից ուղեգիր են նվաճել Նիգերիան, Կամերունը, Ալժիրը, Գանան եւ Կոտ դ՛Իվուարը:

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտուց աշխարհի առաջնության մասնակիցներն են ԱՄՆ-ը, Կոստա Ռիկան, Հոնդուրասն ու Մեքսիկան:

Ուրուգվայի հավաքականը 12-րդ անգամ է մասնակցելու աշխարհի առաջնությանը: Ուրուգվայցիները 2 անգամՙ 1930-ին եւ 1950-ին նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Միակ հավաքականը, որը մասնակցել է աշխարհի բոլոր 20 առաջնություններինՙ Բրազիլիան է: Գերմանիան եւ Իտալիան հանդես են եկել 18 առաջնություններում, Արգենտինանՙ 16, Մեքսիկանՙ 15: 14-ական անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել են Իսպանիայի եւ Անգլիայի հավաքականները: Իսկ ահա Բոսնիայի ընտրանին 2014-ին նշելու է նորամուտն աշխարհի առաջնություններում: Նա եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց 5-րդ փորձից:

1954-ից սկսած Գերմանիայի ընտրանին աշխարհի առաջնության անփոփոխ մասնակից է: Իտալացիները 1962-ից են անընդմեջ ուղեգիր նվաճում: Արգենտինայի հավաքականին մշտապես հաջողությունն ուղեկցել է 1974-ից, իսկ իսպանացիներինՙ 1978-ից:

2014-ի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած հավաքականներից 8-ըՙ Ռուսաստանը, Բելգիան, Խորվաթիան, Բոսնիան, Կոլումբիան, Էկվադորը, Իրանը եւ Կոստա Ռիկան չեն մասնակցել 2010-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած ֆուտբոլի համաշխարհային ստուգատեսին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ