RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1043, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

NASA-Ի ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՅՍ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՈՒՄ ԱՍՏՂԻ ԱՄԵՆԱՎԱՌ ԲՌՆԿՈՒՄԸ

Ամերիկացի գիտնականները տիեզերքում գրանցել են այս հարյուրամյակում ամենավառ բռնկումը, որն առաջացել է էլեկտրամագնիսական ճառագայթման աննախադեպ արտանետումից եւ գերզանգվածեղ սեւ անցքի գոյացումից: Ինչպես նոյեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հաղորդել Է NASA-ի աստղաֆիզիկական վարչության պետ Փոլ Հերցը, եզակի իրադարձությունը տեղի Է ունեցել ապրիլի 27-ին Առյուծի կենդանակերպի համաստեղությունում: Դա այնքան նկատելի է եղել, որ կարելի էր Երկրից դիտել նույնիսկ հեռադիտակով, տեղեկացնում է «Արմենպրես»-ըՙ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Այս երեւույթը կարելի է տեսնել 100 տարին մեկ կամ երկու անգամ»,- նշել է Հերցը: Նա պարզաբանել Է, որ խոսքը վերաբերում է ուժեղագույն գամա-ցայտմանըՙ վիթխարի քանակությամբ Էներգիայի արտանետմանը գրավիտացիոն կոլապսիՙ «աստղի կործանման» հետեւանքով, որի վրա սպառվել է նյութը ջերմամիջուկային ռեակցիաների համար: Տիեզերական կատակլիզմը տեղի է ունեցել այն գալակտիկայում, որը գտնվում Է մեր մոլորակից 3,8 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա:

«Դա դարի բռնկումն էր»,- նշել է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայից աստղաֆիզիկոս Ջեյմս Վրենը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ