RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1164, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՆՑՆԵԼ ՄԵՂՐՈՒ ՀԷԿԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ

Ա. Մ.

Ինչպես տեղեկացանք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, երեկ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հանդիպման ժամանակ Արմեն Մովսիսյանը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ չկա քաղաքական որեւէ խնդիր, եւ ամեն ինչ կանեն երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեք օգտագործելու համար, «քանի որ մեր ծրագրերն ուղղված են երկու երկրների տնտեսական զարգացմանը»:

Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը կարեւորել է հնարավորինս շուտ գործնական փուլի անցնելը երկու խոշոր ծրագրերի ` Մեղրու հէկի եւ երրորդ բարձրավոլտ գծի շինարարության հարցերում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ Երեւան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը, հայ մասնագետների հետ, այցելել էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու: Դեռեւս 2010 թվականին հայկական եւ իրանական կողմերը, Մեղրու եւ Ղարաչիլարի հէկերի շինարարության շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ: Փաստվել է, որ ներդրված համակարգը ծառայում է նպատակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ