RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1239, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՏԱՋԻԿՈՒՀԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔՍԵԼ ՌԴ-ԻՑ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ

Ամուսնալուծություն SMS-ներով

Տաջիկստանում բազմաթիվ կանայք խնդրանքով դիմել են հանրապետության Ներգաղթի ծառայությանը, որպեսզի վերջինս օգնի իրենց ամուսիններին, որդիներին ու եղբայրներին հայրենիք վերադարձնելու հարցում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայությունը:

Ռադիոկայանի տվյալներովՙ կանայք համանման խնդրանքով դիմել են նաեւ Ռուսաստանի Ներգաղթի դաշնային ծառայությանը (ՆԴԾ), որպեսզի իրենց հարազատներին արտաքսեն Տաջիկստան:

Դիմելու պատճառն այն է, որ Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտներից շատերը կորցրել են կապը հայրենիքում մնացած ընտանիքներին, մասնավորապեսՙ կանանց հետ: Տաջիկուհիներից մեկը, օրինակ, պատմել է, որ իր ամուսինը վերջին տարիների ընթացքում ոչ մի անգամ կապ չի հաստատել իր հետ: «Իմացա, որ այնտեղ նա ամուսնացել է: Իր զավակներին փող չի ուղարկում: Թո՛ղ արտաքսեն նրան: Գուցե դա նրան դրդի վերադառնալ իր երեխաների մոտ», գանգատվել է տաջիկուհին:

Տաջիկստանի Ներգաղթի ծառայությունում հաստատել են, որ պատրաստ են օգնություն ցույց տալ կանանց, չնայած գերատեսչության հնարավորությունները սահմանափակ են:

Թե տաջիկուհիների խնդրանքներին ինչպես են արձագանքել Ռուսաստանի ՆԴԾ-ումՙ ռադիոկայանը չի հաղորդում:

Ավելի վաղ ստացված տեղեկությունների համաձայնՙ արտերկիր աշխատելու մեկնող Տաջիկստանի քաղաքացիների շրջանում վերջերս զգալի տարածում է գտել կարճ հաղորդագրություններիՙ SMS-ների միջոցով ամուսնալուծվելու սովորությունը: «Ֆերգանա» կայքէջի տվյալներով, աշխատանքային միգրանտները այդ մեթոդը յուրացրել են մի քանի տարի առաջ: Դրա էությունն այն է, որ ամուսինը կնոջը երեք անգամ կարճ հաղորդագրություն է ուղարկում «տալոկ» բառով (կամ զանգահարում է նրան եւ երեք անգամ արտաբերում է «տալոկ» բառը): Իսլամի կանոնների համաձայն, դա նշանակում է, որ ամուսինն ուզում է բաժանվել կնոջից:

Տաջիկստանի կառավարությանն առընթեր կրոնի գործերի կոմիտեում դատապարտել են տաջիկ տղամարդկանց նմանօրինակ գործողությունները:

Փող վաստակելու նպատակով Ռուսաստան մեկնած Տաջիկստանի քաղաքացիների թիվն անցնում է 1 միլիոնից: Նրանցից շատերն ամուսնացած են եւ դրամական առաքումներ կատարելովՙ նյութապես ապահովում են իրենց ընտանիքներին: Համաշխարհային բանկի գնահատումների համաձայնՙ 2012 թվականին տաջիկ աշխատանքային միգրանտները դրամական փոխանցումներով ապահովել են հայրենիքի ՆՀԱ գրեթե կեսը: Միեւնույն ժամանակ, տաջիկ աշխատավորների մի մասը նախընտրում է չվերադառնալ հայրենիք, ոմանք Ռուսաստանում նոր ընտանիք են կազմում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ