RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1249, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԵՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Նոյեմբերի 25-ին կայանալու է ՀՀ եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին նվիրված համերգային ծրագիր: Հյուրերն են Հասմիկ Պապյանը, Գեւորգ Հակոբյանը, Արտո Թունջբոյաջյանը, Գոռ Սուջյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Գինոսյանը, Թովմաս Մարտիրոսյանը եւ այլք:

Ուրախալի է, որ ոչ միայն հոբելյանական տարիներին են հիշում մեր հերոսներին, այլեւ մյուս տարիներին: Սակայն նման մարդկանց յուրաքանչյուր հայ պիտի հիշի ամեն օր եւ հենց նրանք` Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը եւ այլք պետք է դառնան այսօր դաստիարակման վառ օրինակներ, ոչ թե` օլիգարխիկ, աթոռակռիվ տվող մարդիկ:

Միջոցառումը լի կլինի անակնկալներով, որոնցից է Գոռ Սուջյանի նոր երգը նվիրված Մոնթեին:

Երեկ օպերային պրիմադոննա, սոպրանո Հասմիկ Պապյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Անուններ կան, որոնք սրբություններ են մեզ համար: Նման համերգները խոնարհում են նրանց առջեւ: Միջոցառման խորագիրն ինձ շատ հուզեց` «Ես կվերադառնամ»: Եթե այսօր նա ողջ լիներ, ապա մեր բարոյական սանդղակն ուրիշ հարթության վրա կլիներ»:

Երգիչ Դավիթ Ամալյանը նշեց, որ նմանատիպ համերգներ հարկավոր են մեր զոհված տղերքին. «Ես կցանկանայի, որ այսօր պաստառներին լինեին մեր հերոս տղերքի նկարները, որ անցնող երեխան, երիտասարդը տեսնի եւ իր մեջ ձեւավորի հերոսի կերպարը»:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ուրախությամբ փաստեց,, որ Նժդեհից հետո ծնվեց տղերքի երկրորդ սերունդ, որոնք հայրենիքի համար կռվի դուրս եկան. «Տղերքի պակասն այսօր կա, սակայն պետք է փորձենք լցնել նրանցով: Յուրաքանչյուր ազգ կերազեր նման հերոսներ ունենալ, որոնց դարձներ դաստիարակչական կերպար եւ հաջորդ սերունդներին նրա օրինակով դաստիարակեր»:

Գինոսյանը նշեց նաեւ, որ իրական հերոսին հերոսի կոչում տալով որոշ մարդիկ իրենց մեղքերն են քավում, ու այսօր պիտի լինենք հայ մարդու տեսակի ջատագովը:

Ի դեպ, համերգային ծրագիրը կազմակերպվում է ռուս գործարարներից մեկի աջակցությամբ: Երանի թե այս օրինակը վարակիչ լիներ, եւ ամեն մի գործարար տարին մեկ անգամ մի հերոսի նվիրված միջոցառում կամ նմանատիպ համերգային ծրագիր կազմակերպեր, կամ էլ մեր ազգային հերոսների օրինակի վրա հիմնված ուսումնադաստիարակչական ինչ-որ ծրագրեր կազմակերպեր:

Ցավով պետք է փաստենք, որ երեկ էլ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 71-րդ տարին էր, սակայն ոչինչ չկազմակերպվեց նրան նվիրված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ