RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 834, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել ռեկորդային թվով 75 երկիր: Այդ թիվը խորհրդանշական է, քանի որ այս տարի նշվում է սամբոյի հիմնադրման 75-ամյակը:

700 մարզիկներ կպայքարեն մեդալների 27 հավաքածուի համար (9-ականՙ տղամարդկանց եւ կանանցՙ մարզական սամբոյի, եւս 9-ըՙ տղամարդկանց մարտական սամբոյի ձեւերում):

Աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանը կներկայացնեն ուժեղագույն սամբիստները, այդ թվումՙ աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը եւ բրոնզե մեդալակիրներ Սոսե Բալասանյանը, Մավրիկ Նասիբյանը, աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիր Երջանիկ Կարապետյանը:

Սանկտ Պետերբուրգ են մեկնել նաեւ մրցավար Վովիկ Խոջայանը, մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Արսեն Դավթյանը: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ