RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



ԸՍՏ «ՍՊԻՏԱԿ ԳՐՔԻ»

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 881, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ԻՐԵՆ ԱՆԿԱԽ ԿՀՌՉԱԿԻ 2016 Թ. ՄԱՐՏԻ 24-ԻՆ

Պայմանը հանրաքվեի դրական արդյունքն է

Շոտլանդիան իրեն Մեծ Բրիտանիայից անկախ կհռչակի 2016 թ. մարտի 24-ին, եթե 2014 թ. նախատեսված հանրաքվեի ժամանակ անջատման օգտին քվեարկի շոտլանդացիների մեծամասնությունը: Այդ մասին հաղորդում է BBC News հեռուստաալիքը:

Անկախության հռչակման օրը մտցված է Շոտլանդիայի կառավարության պաշտոնական փաստաթղթիՙ «Սպիտակ գրքի» մեջ, որտեղ շարադրված են շոտլանդական անկախ պետության կառուցման սկզբունքները: «Սպիտակ գիրքը» հրապարակվելու է այսօրՙ նոյեմբերի 26-ին:

Անկախության հռչակման օրվանից բացի, «գրքում» մասնավորապես նշվում է, որ անկախ Շոտլանդիայի խորհրդարանի առաջին ընտրությունները կարող են անցկացվել 2016-ի մայիսին:

BBC News-ը հիշեցնում է, որ մարտի 24-ը բրիտանական կղզիներում նշվում է որպես Թագերի դաշինքի օր: 1603 թ. այդ օրը Շոտլանդիայի եւ Անգլիայի գահատոհմերը կազմեցին դաշինք, որի շրջանակներում մեկ հարյուրամյակ պաշտոնապես շարունակում էին մնալ անկախ թագավորություններ:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի կունենա 2014 թ. սեպտեմբերի 18-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ