RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1054, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՍՈՑԻԱՑՎԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՀԵՏՈ՞...

Վ. Պ.

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, ըստ «Ազե.ազ» գործակալության, ադրբեջանակն ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր չէ Եվրոմիության ասոցիացված անդամ դառնալ:

Ըստ Մամեդովի, Ադրբեջանն արդեն իսկ տեղեկացրել է ԵՄ-ին, թե չի պատրաստվում ընդունել Ասոցիացման համաձայնագիրը: Ըստ նրա, Ադրբեջանն այլ փաստաթուղթ է պատրաստելու, որն «ավելի համապատասխան կլինի Եվրոմիության հետ Ադրբեջանի հարաբերությունների մակարդակին»: Մասնավորապես, Ադրբեջանը հանդես է գալիս Եվրոմիության հետ գործընկերության համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ:

Մամեդովի ներկայացմամբ, գործընկերության համաձայնագիրը կապահովի հարգանք եւ իրավահավասարություն կողմերի համար, մինչդեռ Ասոցիացման համաձայնագիրը «ինքնին առաջ է քաշում պայմաններ, որոնց կատարմամբ միայն կարելի է դառնալ միության անդամ»: Ավելին, եթե Ադրբեջանը մասնակցի Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, հնարվոր է ադրբեջանական նախաձեռնությամբ ձեւավորված փաստաթղթի ստորագրումը:

Մամեդյարովն իր պարտքն է համարել նշել, թե Ասոցիացման համաձայնագիր չստորագրելու մոտեցումը Ռուսաստանի կողմից ճնշումներով չի պայմանավորված: Ադրբեջանը, ըստ Մամեդովի, նախկինում էլ նշել է իր այդ դիրքորոշման մասին, ինչը նորություն չէ:

Այդ հարցում, իհարկե, Ադրբեջանի ներկայացուցիչը որոշ ճշմարտություն է նշում այն դիտարկմամբ, որ Ադրբեջանի հետ էլ Եվրոմիությունը Ասոցիացման համաձայնագրի բանակցություններն առանձնակի եռանդով ու ակտիվությամբ չի վարել ու վարում, ուստի ոչ մեկն էլ չէր սպասում, թե Վիլնյուսում Ադրբեջանը նման համաձայնագիր կստորագրի: Մյուս կողմից, նորություն չէ նաեւ, որ Եվրոմիության կողմիՙ Ադրբեջանում անհրաժեշտ բարեփոխումների շարքն այնպիսի մի երկար ցուցակ է, որ Ասոցիացման համաձայնագրի կնքման մասին խոսք անգամ լինել չի կարող:

Չնայած շատ դեպքերում, ինչպես կասեն, անուշ լինի ձկնկիթը... այն էլ սեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ