RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 964, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՄԱԶՄԱՆՅԱՆ ՔԱՌՅԱԿԸ ՀԻԱՑՆՈՒՄ Է

Հ. Ծ.

Դեյվիդ Լուրսենը Գրինֆիլդից (Վիսկոնսին) հիացմունքով է արտահայտվում Մազմանյան ընտանեկան քառյակի մասին: «Այդ քառյակը Սբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում հոկտեմբերի 25-ին կայացած համերգի ժամանակ ունկնդիրներին երաժշտության համաշխարհային շրջագայության տարավՙ միշտ Հայաստանը ունենալով որպես ելակետ», գրում է նա վիրտուոզ քառյակի բազմակողմանի տաղանդի մասին: «Նրանք մեզ տարան արեւելյան Եվրոպայից դեպի Իսպանիա, Իռլանդիա, Մ. Նահանգներ եւ Կուբա, բայց նրանց մեղեդիների ցանկում Հայաստանն էր ուղնուծուծը կազմում», մանրամասնում է նա: Սան Ֆրանցիսկոյի համույթի ղեկավարը ջութակահար Գրեգ Մազմանյանն է, ով նվագակցել է Ֆրենկ Սինատրային, Ռեյ Չարլզին եւ ուրիշներին: Նրան ուղեկցում են զավակներըՙ Էդդին, Ռոզը եւ Աիդան:

Հոտնկայս ծափահարությունների արժանանալուց հետո նրանք վերջում կատարել են Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»:

Հոդվածը արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթեր» շաբաթաթերթը իր նոյեմբերի 2-ի համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ