RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԲԱՐՔԵՐ

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1149, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԻԳԱՑԱԾ «ՏՂԱՆ»` «ԵՎՐՈՏԵՍԻԼՅԱՆ» ԲԵՄՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Մինչ Հայաստանում պայքարում են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու համար` որպեսզի «գենդեր» բառը հանեն նախագծից, Եվրոպական ամենահայտնի «չքաղաքականացված» մրցույթին այս տարի կմասնակցի «գենդերային հավասարության» ջատագով մի իգացած «տղա»:

Ավստրիան «Եվրոտեսիլում» ներկայացնող Կոնչիտա Վյուրստը (Կոնչիտան նրա բեմական կեղծանունն է, իսկ իրական անունը Թոմ Նոյվիրտ է) 25 տարեկան է եւ առաջին անգամ չէ, որ մասնակցում է «Եվրոտեսիլին»: «Տղան» արդեն երկրորդ անգամ է մասնակցում մրցույթին, առաջինը` 2012 թվականին է եղել, որի ժամանակ գրավել է երկրորդ հորիզոնականը:

Ի դեպ, արդեն եվրոպական մի քանի երկրներ հրաժարվել են մասնակցել մրցույթին պատճառաբանելով ֆինանսական միջոցների բացակայությունը, սակայն... Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվելու պատճառը մեկնաբանում են Ավստրիայի ներկայացուցչի` Կոնչիտա Վուրտսի մասնակցությունով:

Իսկ Բուլղարիայի եւ Խորվաթիայի կողմից սուր քննադատության է արժանացել Ավստրիայի ներկայացուցիչը. այդ երկրները չեն ցանկանում, որպեսզի իրենց մասնակիցները հանդես գան «չկողմնորոշված սեռի» ներկայացուցչի հետ: Իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան դեռեւս քննարկում են մրցույթին մասնակցելու հարցը:

Թե ի՞նչ կվորոշի Հայաստանը, դժվար է ասել... Սակայն հարկ է չմոռանալ մեր արժեքներն ու գոնե այս անգամ դեմ դուրս գալ եւ շոուի մասնակիցը չդառնալ:

Պարբերաբար «Եվրոտեսիլի» կազմակերպիչները հայտարարում են, որ քաղաքական ենթատեքստ չպետք է ունենան մրցույթին մասնակցող երգերը: Սակայն ի՞նչ է ստացվում, այդ կանոնը գործում է վերապահումներով: Տեսնես, եթե Հայաաստանը հրաժարվի մասնակցությունից, գրանտակեր, գենդերացավ կպած որոշ «ազգափրկիչ» նկրտումներով կազմակերպություններ ոտքի կելնեն ու կպայքարե՞ն:

Հարկ է նշել, որ Ավստրիայի ներկայացուցչի նման կերպարով մասնակցությունը մրցույթին բավականին խորամանկ քայլ է: Առաջինը, եթե «գեղեցկուհի» Կոնչիտան չհաղթի, գենդերացավ կպածները կբողոքեն, կբղավեն, որ ոտնահարվում է իրենց ազատությունը եւ թե սա քաղաքական որոշում է, իսկ եթե հաղթեն, ապա...

Ի դեպ, Կոնչիտան արդեն հասցրել է Հայաստանում եւս բուռն բացասական վերաբերմունքի արժանանալ: http://www.change.org կայքում տեղադրվել է կոչ, որպեսզի հայաստանյան պատվիրակությունը հրաժարվի այս տարի «Եվրոտեսիլին» մասնակցելուց: Մեջբերում եմ. «Տարեցտարի «Եվրոտեսիլ» մրցույթը դառնում է ավելի տհաճ եւ անիմաստ, բայց այս տարին մեզ հայերիս համար դարձավ անշրջելի: Ճիշտ այն պահին, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը համախմբված պայքարում է հանուն իր իրավունքի ապրելու մի երկրում, որտեղ այլասերվածությունը անընդունելի է, եւ որտեղ մարդիկ հավատարիմ են իրենց հավատքին եւ ավանդույթներին, եվրոպական այլսերման մեքենան փորձում է մեկ բեմի վրա ներկայացնել հայկական մշակույթը եւ մի ավստրիացի արարածիՙ Կոնչիտա Վուրտս անունով:

Մենք, հայերս, լինելով մասնիկը մեր հայրենիքի, պայքարելով հանուն մեր հավատքի, ազգային, հոգեւոր արժեքների, համարելով մեզ լիարժեք տերը մեր երկրի, մշակույթի եւ պատմության, մեր խորը հիասթափությունն ենք արտահայտում, որ Եվրոպան մշակույթից սարքել է մի հարթակ, որտեղից փորձում է մեզ թելադրել փտած «արժեքներ» արական սեռի մորուքավոր կանանց տեսքով: Կոչ ենք անում մեր կառավարությանը եւ համապատասխան մարմիններին, որոնք պատասխանատու են «Եվրոտեսիլում» Հայաստանի մասնակցության համար, հրաժարվել մրցույթից, հղում կատարելով մեծ ծախսերի աննպատակահարմարության վրա, բայց գիտակցելով, որ հայ ժողովուրդը չի ցանկանում բարձրացնել իր դրոշը այլասերվածների հետ մեկ բեմի վրա:

Կոչ եմ անում իմ հայրենկիցներին եւ համախոհներին, միանալ եւ ստորագրել այս կոչը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ