RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1016, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Սանկտ Պետերբուրգում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից մեդալների հարուստ ավարով երեկ հայրենիք վերադարձան հայ սամբիստներըՙ նվաճելով 5 մեդալ: Գերազանց հանդես եկավ Աշոտ Դանիելյանը, որը եռամյա ընդմիջումից հետո կրկին աշխարհի չեմպիոն հռչակվեց: Մինչեւ 82 կգ քաշային կարգում հանդես եկած ստեփանակերտցի սամբիստը հաջորդաբար պարտության մատնեց կորեացի Սեունգ Կվոն Չոյին, մավրիտանացի Մարուան Օուլհային, իրանահայ Յոզեֆ Քարամյանին, բուլղարացի Իվայլո Իվանովին եւ ռուսաստանցի Սերգեյ Ռյաբովին:

Հայաստանին առաջին մեդալները պարգեւեցին կանանց մրցաշարին մասնակցած Երջանիկ Կարապետյանը (48 կգ), տղամարդկանց մրցավեճի մասնակիցներ Տիգրան Կիրակոսյանն (52 կգ) ու Մավրիկ Նասիբյանը (74 կգ), որոնք արժանացան բրոնզե պարգեւների: Մրցումների հաջորդ օրը եւս մեկ բրոնզե մեդալ նվաճեց Սոսե Բալասանյանը մինչեւ 52 կգ քաշային կանանց մրցավեճում:

Ընդհանրապես հայ սամբիստները հաջող են հանդես գալիս աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց: Սամբոյի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի եւ մարզաձեւի հիմնադրման 75-ամյակի առիթով հոբելյանական մեդալով պարգեւատրվեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Մրցակցությունից դուրս էին ռուսաստանցի սամբիստները, որոնք նվաճեցին 15 ոսկե, 4 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ: Չեմպիոնի տիտղոսին արժանացած ռուսաստանցիների թվում էր նաեւ մինչեւ 90 կգ քաշային Արսեն Խանջյանը: Նա եզրափակիչ գոտեմարտում հաղթեց ուկրաինացի Իվան Վասիլչուկին: Հատկանշական է, որ հայ սամբիստին ոսկե մեդալը հանձնեց մրցումների ընթացքին հետեւող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ