RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 699, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 10

12 ՄԱՐԶԻՉՆԵՐ ՊՐՈ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ

Երեկ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրեր հանձնեց 12 հայ մարզիչներիՙ Վարդան Մինասյանին, Ռաֆայել Նազարյանին, Սուրեն Չախալյանին, Վարազդատ Ավետիսյանին, Վարդան Բիչախչյանին, Սեւադա Արզումանյանին, Աբրահամ Խաշմանյանին, Աշոտ Ավետիսյանին, Աշոտ Բարսեղյանին, Արմեն Սանամյանին, Ալբերտ Սաֆարյանին եւ Սլավա Գաբրիելյանին:

Շնորհավորելով մարզիչներին, ՀՖՖ նախագահը միաժամանակ նշեց, որ նրանցից կեսը մարզչությունից հեռու է. «Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆլեմինգ Սերիցլեւին, որն այս ամբողջ ժամանակահատվածում մեծ ներդրում ունեցավ ՊՐՈ կարգի արտոնագրերի համար դասընթացներ կազմակերպելու եւ մարզիչներին համապատասխան գիտելիքներ ապահովելու գործընթացի կայացման մեջ: Շատ լավ է, որ ՀՖՖ-ն ունի ՊՐՈ արտոնագրի դասընթացներ անցկացնելու հնարավորություն, բայց խոսքս ուղղելով դիպլոմ ստացող մարզիչներին, ցանկանում եմ նշել, որ ձեզանից կեսը մարզչությունից հեռու է: Այսօր մեր հավաքականը չունի գլխավոր մարզիչ, բայց հանրությունը ձեզանից ոչ մեկի թեկնածությունը չի քննարկում այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Կարծում եմ, որ դա ձեր մեղավորությունն է:

Ցանկանում եմ, որ դուք ձերբազատվեք սովետական մտածելակերպից եւ սկսեք ձեր վրա աշխատել: Դուք չպետք է բավարարվեք այս արտոնագրերով եւ դադարեք աշխատել ձեր վրա: Այս քննադատությունը ձեր օգտին է, որ դուք շարունակեք սովորել եւ զարգանալ: Շնորհավորում եմ բոլորիդ արտոնագրեր ստանալու կապակցությամբ»:

Վերջում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի մարզաշապիկը նվիրեց դանիացի մասնագետին եւ շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ