RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 873, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ԱՐԱՐԱՏՆ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻ ՀԱՂԹՈՂ

Որոշ ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 13-րդ տուրում հետաքրքրությամբ էր սպասվում առաջնության առաջատար «Արարատի» մրցավեճը հետնապահ «Ալաշկերտի» հետ, որը նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ 2 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Սակայն արարատցիներին դիմագրավել «Ալաշկերտը» չկարողացավ: Ինչպես առաջին շրջանում, այս անգամ էլ «Արարատը» հաղթեց խոշոր հաշվով (3-0): Գոլերի հեղինակներ դարձան Գեւորգ Նռանյանը (2 անգամ) եւ Ալեքսանդր Ռակիչը: Այս հաղթանակի շնորհիվ «Արարատը» ժամկետից շուտ դարձավ առաջնության առաջին կեսի հաղթող:

Արարատցիներից 6 միավորով հետ են մնում շիրակցիները, որոնք 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին «Փյունիկի» հետ մրցավեճումՙ ռեւանշի հասնելով առաջին շրջանում 0-2 հաշվով կրած պարտության դիմաց: Հաշիվն առաջին խաղակեսի ավարտին բացեց շիրակցի Սերժ Դեբլեն, որին փյունիկցիներն անմիջապես պատասխանեցին Վարդան Բակալյանի խփած գոլով: 2-րդ խաղակեսում «Շիրակին» հաղթանակ պարգեւեց Դավիթ Հակոբյանի խփած գոլըՙ 2-1:

«Գանձասարը» Կապանում 2-1 հաշվով հաղթեց «Բանանցին»: Առաջին խաղակեսում կապանցի Հայրապետ Ավագյանն ու «Բանանցի» հարձակվող Էդգար Մալաքյանը մեկական գնդակ խփեցին: Հանդիպման ելքը վճռվեց 82-րդ րոպեին, երբ գանձասարցի Սամվել Մելքոնյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

«Միկա»-«Ուլիս» խաղում առաջինը հաջողության հասան հյուրերը: 17-րդ րոպեին աչքի ընկավ Գեղամ Հարությունյանը: «Ուլիսը» կարող էր զարգացնել հաջողությունը, սակայն չօգտագործեց նպաստավոր մի քանի պահերը: Իսկ ահա «Միկան» 2-րդ խաղակեսում Վարդգես Սաթումյանի ջանքերով 2 անգամ գրավեց «Ուլիսի» դարպասն ու կամային հաղթանակ տոնեց:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Արարատ1383218-727
2. Շիրակ1363423-1721
3. Գանձասար1354426-1819
4. Միկա1346315-1318
5. Փյունիկ1345422-1817
6. Բանանց1337311-1116
7. Ուլիս1333712-1912
8. Ալաշկերտ1323815-399

Ռմբարկուները

Սերժ Դեբլե«Շիրակ»8
Գեւորգ Նռանյան«Արարատ»7
Միհրան Մանասյան«Ալաշկերտ»7
Արտակ Դաշյան«Գանձասար»7
Ալեքսանդր Ռակիչ«Արարատ»6
Նարեկ Բեգլարյան«Գանձասար»6

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ