RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 928, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀՐԱՁԻԳ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԴԻՊՈՒԿ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ

Գերմանիայում բնակվող եւ Հայաստանը ներկայացնող հրաձիգ ամուսիններ Քրիստիան եւ Իրինա Լաուերները հաջող են հանդես եկել Չեխիայում անցկացված «Գրան պրի Պլզեն» միջազգային մրցաշարում: Մրցումներին մասնակցել են նաեւ Սլովակիայի, Չեխիայի, Գերմանիայի, Բոսնիայի եւ ԱՄՆ-ի հրաձիգները:

Մրցումների առաջին օրը Քրիստիան Լաուերը օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց վարժությունում խոցել է 615 միավոր եւ զբաղեցնելով 6-րդ տեղը, իրավունք է ստացել շարունակելու պայքարը մեդալների համար: Եզրափակիչ փուլում Քրիստիանը գրավել է 5-րդ հորիզոնականը:

Նույն վարժության կանանց մրցումներում Իրինան, որ շուտով մայր է դառնալու, 40 կրակոցով 408,3 միավոր է խոցել եւ նախնական փուլում զբաղեցնելով 6-րդ տեղը, մտել է եզրափակիչ: Սակայն Իրինային էլ չի հաջողվել մրցանակակիր դառնալՙ եզրափակիչում գրավելով 4-րդ տեղը:

Մրցումների 2-րդ օրը հրաձիգները կրկնել են վարժությունները: Իրինան խոցել է 408,8 միավոր եւ գրավել է 5-րդ տեղը: Եզրափակիչ փուլում նա հանգրվանել է 4-րդ հորիզոնականում: Քրիստիանը 618,8 միավորով նախնական փուլում կրկին 6-րդն է եղել, իսկ եզրափակիչում զբաղեցրել է 7-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ