RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 853, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ

Բուենոս Այրեսում Դավիթ Նալբանդյանի մարզական կարիերայի ավարտին նվիրված թենիսի ցուցադրական մրցաշարում արգենտինահայ թենիսիստը 3-6, 4-6 հաշվով պարտվեց աշխարհի թիվ 1 ռակետ Ռաֆայել Նադալին: Այնուհետեւ Նալբանդյանն ընկերակցելով Խուան Մոնակոյին, զուգախաղում պարտվեց Նադալ-Ջոկովիչ զույգին:

31-ամյա Դավիթ Նալբանդյանն ուսի վնասվածքի պատճառով դեռեւս հոկտեմբերին էր հայտարարել թենիսիստի կարիերան ավարտելու մասին: Նա դարձել է 11 մրցաշարերի հաղթող, իսկ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ամենամեծ հաջողությանը հասել է 2002-ին Ուիմբլդոնի մրցաշարումՙ մտնելով եզրափակիչ, որտեղ պարտվել է ավստրալացի Լեյթոն Հյուիթին:

«Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի Դավիթ Նալբանդյանի հրաժեշտի խաղերին: Դավիթի, Ռաֆայել Նադալի եւ Խուան Մոնակոյի հետ այս օրերին հիանալի զվարճացանք», նշել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ