RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 807, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ՇԻՐԱԿԸ» ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ «ՊԵՐՍԵՊՈԼԻՍԻ» ՀԵՏ

Ինչպես տեղեկացանք Գյումրիի «Շիրակի» մամուլի քարտուղարությունից, օրերս Թեհրանում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական եւ պարսկական «Պերսեպոլիս» ակումբների նախագահներ Արման Սահակյանի եւ Մոհամադ Ռույանիանիի միջեւ: Նախատեսվում է 2 ակումբների միջեւ կազմակերպել ընկերական հանդիպումներ, փոխանակել ֆուտբոլիստներ, համագործակցել մանկապատանեկան մարզադպրոցների զարգացման գործում:

«Պերսեպոլիսն» Իրանի ամենատիտղոսակիր ակումբն է, որն 9 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, 5 անգամ դարձել է գավաթակիր: Իրանական ակումբը նաեւ Ասիայի ամենահեղինակավոր թիմերից մեկն է: Ներկայումս «Պերսեպոլիսը» գլխավորում է երկրի բարձրագույն խմբի առաջնության աղյուսակը:

«Պերսեպոլիսը» համագործակցության պայմանագրեր ունի նաեւ Մադրիդի «Ռեալի», «Միլանի», «Ռուբինի», բրազիլական «Սան Պաուլոյի» եւ պորտուգալական «Բեյրա Մարի» հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ