RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1172, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԸ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աթաթուրքի խոսքերի մեջբերումով գիրք կհրատարակի Էրդողանի համար

Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատություններով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը հայտարարել է, որ պատրաստվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար գիրք-ձեռնարկ հրատարակել, որտեղ կներկայացնի հայերի տեղահանության եւ կոտորածների մասին Աթաթուրքի ասած խոսքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Թարաֆ» թերթում այս մասին հրապարակած հոդվածում Աքչամն անդրադարձել է մի քանի օր առաջ Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում Էրդողանի արտաբերած «Քուրդիստան» եզրույթին, ինչը Թուրքիայի վարչապետը հիմնավորել էր այն բանով, որ կրկնում է 1920-ական թվականներին Աթաթուրքի ասած խոսքը:

«Էրդողանն իր արտահայտության համար վկայակոչեց Աթաթուրքին, եւ դրան ոչ ոք չառարկեց: Բայց չէ՞ որ Աթաթուրքը 1920թ.-ին խոսել է նաեւ 1915թ.-ի հայերի կոտորածների եւ տեղահանության մասին եւ չի ժխտել տեղի ունեցած ողբերգության փաստը, ինչը ներկայումս անում է վարչապետ Էրդողանը: Այդ պատճառով ես որոշեցի Էրդողանի համար գիրք տպել, որտեղ կնշեմ 1915 թ. վերաբերյալ Աթաթուրքի ասած խոսքերը»,- հոդվածում գրել է Թաներ Աքչամը:

Էրդողանի` «Քուրդիստան» արտահայտությունից հետո թուրքական T24 անկախ ինտերնետային թերթում «Արդյոք Էրդողանը արեւելյան շրջանները Հայաստան կանվանի՞» հարցադրմամբ հանդես էր եկել նաեւ հայերի կոտորածների իրագործողներից մեկի` Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, որը եւս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ