RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1082, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 14

IMZ Yerevan-Ի ՀԵՐՔՈՒՄԸ

Ինչպես խոստացել էինք նախորդ համարում, գերմանական «Շպիգել» հանդեսի համապատասխան հոդվածի թարգմանության տակ, հրատարակում ենք Արսեն Բաբայանի երեւանյան գրասենյակիցՙ IMZ Yerevan-ից մեր ստացած պատասխան գրությունը, որը հերքում է «Շպիգելի» հոդվածում ներկայացվող փաստերի մի մասը: Անշուշտ ունենք մեր առարկությունները, որոնք կհրապարակենք հետագայումՙ սպասելով «դեպքերի» զարգացմանը:

Խմբ.


«Շպիգել» հանդեսի 11.11.2013 թ. համարում տպագրված հոդվածի դեմ արտակարգ դատական հայց է ներկայացվել տվյալների լիակատար նենգափոխման եւ փաստերի խեղաթյուրման կապակցությամբ եւ տվյալ հոդվածի հերքումը հրապարակելու պահանջով, հոդված, որը հիմնազուրկ է առանձին վերցրած բոլոր կետերում, որոնց առնչվող փաստարկներն ապացուցում են հոդվածի կատարյալ ստահոդությունը:

Դատավարության ստույգ օրը նախապես կծանուցվի այս շաբաթ:

Արսեն Բաբայանիՙ որպես բժշկի անունը լայնորեն հայտնի է 2000 թվականից, երբ ճանաչվեցին Բեռլինում մանրակրկիտ ստուգման ենթարկված նրա բժշկական փաստաթղթերը, եւ նա Գերմանիայում բուժելու պետական իրավունք ստացավ, Մյունխենում տվյալ արտոնագրի հիման վրա բացեց սեփական կլինիկա: Ուստի հոդվածը ոչ թե ցնցեց Գերմանիան, այլ հարուցեց անվանի բժիշկների եւ հայտնի կլինիկաների, ինչպես նաեւ նրա գերմանացի եւ օտարերկրացի բազմաթիվ երախտապարտ հիվանդների զանգվածային վրդովմունքը: Արտակարգ դատի արագացումից բացի, որոնվում է շահագրգիռ անձը, ով պատվիրել է հոդվածը: Հոդվածում Արսեն Բաբայանի լրիվ անունը հատկապես չէր նշվել իրավաբանական նկատառումներով, քանի որ թերթը չուներ օբյեկտիվ տվյալներ եւ ապացույցներ, ինչը կարող էր հանգեցնել մի քանի միլիոն եվրո վնասի փոխհատուցման:

Անշուշտ, կան սաստիկ նախանձող մարդիկ, որոնք իրենց համարում են տուժողներ եւ ուզում են վնասել Արսեն Բաբայանի շատ ծավալուն ու հաջող գործունեությանը:

Հոդվածի պատվիրատուն 3 օր առաջ փորձել էր FACEBOOK-ում գրանցվել Արսեն Բաբայան անունով եւ նման տեղեկություններ էր ուղարկել Արսեն Բաբայանի հիվանդներին, բարեկամներին եւ հայտնի բժիշկներին: Տվյալ ձեռնարկումը մեր իրավական բաժինը մի քանի ժամվա ընթացքում կասեցրեց դրա քրեական էության հիման վրա:

Ներկայումս IMZ-ի ղեկավարությունը եւ անձամբ Արսեն Բաբայանը պատրաստում են հոդված, որտեղ բերվում են բոլոր իսկական փաստարկներն ու ապացույցները:

Իր աշխատած բոլոր կլինիկաներում Արսեն Բաբայանը նշանակվել է նաեւ օտարերկրացի հիվանդների առաջատար բժիշկ, քանի որ տիրապետում էր լեզուների եւ ծանոթ էր այդ հիվանդների մտածելակերպին: Դա զգալիորեն դյուրացնում էր կլինիկաների աշխատանքը:

Արսեն Բաբայանը մինչեւ օրս գովազդային ակցիաներ չի անցկացրել: Նրա գործունեության եւ անձի նկատմամբ հետաքրքրությունը տարիների ընթացքում հսկայական թվով հաջող բուժումների արդյունք է:

Իրականում Արսեն Բաբայանը ներկայանում է ինչպես որ կաՙ պրոֆեսոր, դոկտոր եւ բժշկության պատվավոր դոկտոր: Փաստաթղթերը գրանցված են Բավարիայի մունիցիպալ քաղաքային ծառայությունում:

Արսեն Բաբայանը լրիվ բժշկական կրթություն ստացել է Երեւանի բժշկական համալսարանում եւ ստացել է դիպլոմ: Ներկայումս պաշտոնական աշխատակից է եւ գլխավորում է օտարերկրացի հիվանդների բուժման բաժինը:

Արսեն Բաբայանի գործունեությունը զուտ բժշկական է եւ կապ չունի ֆինանսական հարցերի կամ կազմակերպական միջոցառումների հետ:

Հայտնի չէ որեւէ դեպք, երբ նա հանդես բերած լինի նախաձեռնություն վճարումների ոլորտում: Հիվանդների հետ շփվելիս մնում է բացառապես բժշկական ասպարեզում:

Հիվանդները վճարում են բացառապես տնօրենությունում եւ այնտեղից էլ ստանում են հաշիվներ, որոնք ենթարկվում են հաշվապահական եւ իրավաբանական մանրակրկիտ ստուգման: Մինչեւ օրս ոչ մի հիվանդ չի վճարել անձամբ Բաբայանին եւ անձամբ նրանից որեւէ հաշիվ չի ստացել:

Հաշիվների կեղծումն անհնար է, քանի որ դա քրեական քայլ է: Հաշիվների ստուգման դեպքերը ցույց են տվել դրանց ճշտությունը:

Գերմանիայում բուժվելը ներկայումս տարածված երեւույթ է եւ թելադրված է անհրաժեշտությամբ: Գերմանիա բուժվելու գալիս են բնավ էլ ոչ անհույս հիվանդները: Ընդհակառակը: Գերմանիայում բուժվելու պահանջարկն աճում է նաեւ կանխարգելիչ բուժման հաշվին:

Շատ բժիշկեր, կլինիկաներ եւ հիվանդանոցներ բազմամիլիոնանոց վնասներ են կրել մեր հայրենակիցների չվճարված հաշիվների պատճառով: Բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել օտարերկրացի հիվանդների նկատմամբ, որոնք կանխամտածված խաբեությամբ օգտվել են բժշկական ծառայություններից եւ առողջանալուց հետո անհետացել են:

Այդ ցանկի ընդգծված հիվանդներից շատերը ոչ միայն օգտվել են Արսեն Բաբայանի բժշկական վարպետությունից, այլեւ նրա վստահությունը շահելովՙ խնդրել են ստորագրել բուժման երաշխավորագիր, որը նա հետագայում անձամբ կվճարի, քանի որ հիվանդներն այլեւս չեն երեւացել:

Օտարերկրացի հիվանդների եւ նման խարդախությունների մեծ թվի պատճառով կլինիկաներում մտցվել են հատկապես խիստ հսկողություն եւ բուժման դիմաց լրիվ կանխավճարի համակարգ:

Թերթում իրեն գովազդող http://ssr-advokat.de փաստաբանական գրասենյակի դեմ անցկացվում են համապատասխան իրավաբանական քննություններ, որոնք անմիջապես կհրապարակվեն Գերմանիայի եւ ԱՊՀ-ի բոլոր լրատվամիջոցներում:

Իբր գոյություն ունեցող «զոհերի» մասին լուրերը կատարյալ հորինվածք են, քանի որ մինչեւ օրս հիվանդների հետ իրավական վեճի որեւէ դեպք չի եղել http://ssr-advokat.de փաստաբանական կազմակերպությունում, որի գոյության մասին մենք երբեք չենք էլ լսել:

Մեր փաստաբանները եւ դատախազությունը տվյալ ստահոդ տեղեկատվությունը տարածող բոլոր լրատվամիջոցներին զանգվածաբար կհետապնդեն քրեական, բժշկական, ինչպես նաեւ քաղաքացիական իրավունքի հիման վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ