RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 677, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50000 ԲՆԱԿԻՉՆԵՐ ՕԳՏՎԵԼ ԵՆ ԱՆՎՃԱՐ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հայկական ակնաբուժության նախագիծը եւ Orange Հիմնադրամն ամփոփում են 2011-2013 թթ. աշխատանքների ադյունքները

Արագածոտնի մարզով ավարտվում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի 2013թ. ծրագիրը, որի նպատակն էր անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերի բնակչության խոցելի խմբերին: Այս համագործակցությունը մեկնարկել է 2011թ.: Վերջին երեք տարիների համագործակցության շնորհիվ 40688 մեծահասակներ եւ 9997 երեխաներ անցել են ակնային զննումներ, 6498 բնակիչներ անցել են կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 3768 վիրահատություն եւ լազերային բուժում, դուրս է գրվել 18140 ակնոց, 3659 երեխաներ 53 մարզային դպրոցներում անցել են ակնային խնամքի դասընթացներ: Ահա սրանք են ՀԱՆ-ի եւ Orange Հիմնադրամի եռամյա գործունեության արդյունքերը Հայաստանի ինը մարզերում, որոնցից Շիրակի ու Արագածոտնի մարզեր իրականացվել են կրկնակի այցելություններ:

Աչքի շարժական հիվանդանոց, որն այս օրերին Ապարանում է կայանել, այցելել էին ՀԱՆ-ի եւ Orange Հիմնադրամի ղեկավարները: Այցի նպատակն էր ծանոթանալ ընթացիկ աշխատանքներին Արագածոտնի մարզում եւ ամփոփել նախագծի արդյունքները:

«Orange Հիմնադրամն իր մարդասիրական գործունեության հիմնական ուղղություններից մեկն է դարձրել հոգածությունը առողջական խնդիրներ եւ հատկապես տեսողության խնդիրներ ունեցող անձանց համարՙ առանձնակի ուշադրություն դարձնելով երեխաների խնդիրներին: Այս նախագիծը, որը տասնյակ հազարավոր անձանց աջակցություն է ցուցաբերել, որի շրջանակներում շատ-շատերը վերգտել են աչքի լույսը, ուղղված է բացառապես Հայաստանի մարզերի բնակիչներին: Ուրախությամբ ենք տեսնում, որ այս նախաձեռնությունն իսկապես փոխում է այդ մարդկանց կյանքը», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Եթե ամփոփենք միայն 2013 թ., ապա Կոտայքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում եւ Արագածոտնում մենք հետազոտել ենք շուրջ 17000 մեծահասակ բնակիչների եւ 4000 երեխաների, որոնցից 1715-ն անցել է հանրակրթական դասընթացներ ակնային խնամքի շուրջ: Վիրահատությունների եւ լազերային բուժումների թիվը մոտ 1700 է, դուրս գրված ակնոցներինըՙ շուրջ 6500: Ընդհանուր առմամբ Orange Հիմնադրամի հետ մեր աշխատանքների արդյունքներն իսկապես ոգեւորիչ են, հատկապես, որ մեզ միասին հաջողվել է այցելել ՀՀ գրեթե բոլոր մարզերը: Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ առողջապահության նախարարության հատուկ առաջարկով մենք 2014 թ. կայցելենք նաեւ Գեղարքունիքի մարզ, որտեղ եղել ենք ընդամենը մեկ անգամ ՀԱՆ-ի աշխատանքների պատմության մեջ: Հուսով ենք Orange Հիմնադրամին տեսնել որպես ռազմավարական գործընկերոջ նաեւ եկող տարվա մեր առաքելության ժամանակ, երբ մենք կայցելենք նաեւ Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ եւ Արմավիր»,- ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ