RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 981, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ ԻՐ ԹԻՄԻՆ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի շախմատիստներին: Մեր թիմի հաղթանակն ապահովեց Լեւոն Արոնյանը, որը ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ մրցավեճում շատ հստակ իրացրեց անցողիկ մեկ ավելի զինվորի առավելությունն ու արդեն 42-րդ քայլին ստիպեց մրցակցին կանգնեցնելու ժամացույցը: Արոնյանը մեր շախմատիստներից առաջինն ավարտեց իր մրցախաղը:

4-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը մրցում էր իր հայրենակից Վարուժան Հակոբյանի հետ: 52-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Շուտով նրանց օրինակին հետեւեցին նաեւ Սերգեյ Մովսիսյանն ու Գատա Կամսկին, Վլադիմիր Հակոբյանն ու Ալեքսանդր Օնիշչուկը:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը 5 միավորով տեղափոխվեց 2-րդ հորիզոնական: Այսօր կայանալիք 4-րդ տուրում հայ շախմատիստները կմրցեն Չինաստանի հավաքականի հետ: Ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ Ադրբեջան-Ռուսաստան, Գերմանիա-Ուկրաինա մրցախաղերը:

6 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Ուկրաինայի հավաքականը` 2,5-1,5 հաշվով հաղթելով Ադրբեջանին: Վճռորոշ եղավ Ալեքսանդր Մոիսեենկոյի հաղթանակը Վասիֆ Դուրարբեյլիի նկատմամբ: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Անհաջողության մատնվեց նաեւ մյուս առաջատարը` Գերմանիայի ընտրանին, որն առաջին պարտությունը կրեց հոլանդացիների հետ մրցավեճում (1,5-2,5): Վճռորոշ եղավ Անիշ Գիրիի հաղթանակը Իգոր Խենկինի նկատմամբ: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Գերմանիան ու Ադրբեջանն ունեն 4-ական միավոր:

Ռուսները 2,5-1,5 հաշվով առավելության հասան չինացի շախմատիստների նկատմամբ: Առաջին հաղթանակը տոնեցին թուրքերը` 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով Եգիպտոսի հավաքականի նկատմամբ:

Ռուսները վաստակել են 3 միավոր: 2-ական միավոր ունեն ԱՄՆ-ը, Չինաստանը, Թուրքիան եւ Հոլանդիան: Եգիպտոսը միավոր չունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ