RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1023, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՄԱՍԻՆ

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Հրապարակախոս, Հեռախոս` 077-08-03-23

Արդեն 2 ամսից ավելի մեզ հետ չէ հայրենասեր, արժանապատիվ քաղաքացի, մեծ դերասան Սոս Սարգսյանը:

Իր վերջին ցանկություններից մեկն էր` Հայաստանում Առաջին եւ Երրորդ հանրապետությունների տոների հետ համատեղ նշվի Երկրորդ Խորհրդային հանրապետության կայացման օրը` նոյեմբերի 29:

Այդ առաջարկով, Սոս Սարգսյանը եւ հրապարակախոս Սուրեն Սարգսյանը բաց նամակ հղեցին մեր նախագահին:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պաշտպանեց այդ հայտարարությունը:

Օգոստոս ամսվա սկզբին մեծ դերասանի հետ ստացանք պատասխան գիտության եւ կրթության նախարարությունից, որում նշված է, որ հարցը քննարկվել է մշակույթի նախարարության եւ Հայաստանի գիտությունների ակադեմիայի հետ համատեղ: 70-ամյա խորհրդային իշխանության ժամանակաշրջանը նպաստել է Հայաստանի «որոշակի» ծաղկմանը: Պատասխանի մեջ ասված է, որ Երկրորդ հանրապետության օրը` նոյեմբերի 29, փաստորեն, Առաջին հանրապետության անկման եւ պարտության օրն է, առաջարկում են նշել որեւէ մի այլ նշանակալից օր խորհրդային ժամանակաշրջանից, օրինակ` առաջին սահմանադրության կամ պետական օրհներգի եւ զինանշանի օրը: Այդպիսի անհեթեթ պատասխանից Սոս Սարգսյանը շատ հուզվեց եւ տրամադրությունը ընկավ: Անձամբ ես էլ եմ գտնում, որ դա ոչ այնքան հաջող առաջարկություն է:

Հայկական առաջին սահմանադրությունը ընդունվել է 1922թ. փետրվարի 2-ին` Հայաստանի 1-ին համագումարում, այն նույնպես հաստատել է դրոշի եւ զինանշանի նկարագիրը, որոնք կատարել էին Մարտիրոս Սարյանը եւ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը այդ համագումարում չհաստատվեց, ավելի ուշ ընդունվեց:

Մեկ ամիս անց, 1922թ. մարտին, Հայաստանը մտավ Անդրկովկասի կազմի մեջ եւ միայն 1936թ. դեկտեմբերի 5-ին դարձավ միութենական հանրապետություն: Ինչպես կարելի է հանդիսավորությամբ նշել սահմանադրության օրը, որով այսօր մենք չենք ապրում:

Ինչ վերաբերում է օրհներգի եւ զինանշանի հարցին, ես, ապրելով շուրջ 40 տարի խորհրդային իշխանությունում եւ 13 տարուց ավելի աշխատելով Հայաստանի Պետպլանում, որը համարվում էր հանրապետության կառավարության կարեւոր հիմնարկներից մեկը, այդպես էլ չեմ զգացել, որ այդ օրերը նշանակալից են, քանի որ հանդիսավոր չեն նշվել նույնիսկ այն ժամանակներում:

Այժմ վերադառնանք 1920թ. նոյեմբերյան դեպքերին: Շատ ծանր ժամանակներ էին: Փաստորեն Հայաստանից ոչինչ չէր մնացել: Զանգեզուրը լրիվ անջատված էր, Լոռին Վրաստանի մենշեւիկների ձեռքում էր, իսկ թուրքերը, գրավելով Սարիղամիշը, Ղարսը, Ալեքսանդրապոլը, կանգնած էին Երեւանի մոտ:

Անկախությունը առաջին հերթին պատասխանատվություն է:

Ընդունել անկախությունը առանց անձնական անվտանգությանՙ լավագույն դեպքում միամտություն է:

Մենք չունենք այլ ճանապարհ, բացի Ռուսաստանի հետ, որի մասին խոսել են անցյալում հայ ճանաչված գործիչները:

Հովհաննես Թումանյանը պնդում էր, որ անկախ նրանից, ինչ գույնի կլինի Ռուսաստանը, մենք պետք է լինենք իր հետ: Այն ժամանակներում Ռուսաստանը խորհրդային էր:

Ահա կարծիքը 20-րդ դարի բարձրագույն հոգեւոր մտքի եւ զարգացման, համայն հայության Վեհափառ կաթողիկոս Վազգեն Ա-ի, որին դժվար է կասկածել խորհրդային իշխանության համակրանքի մեջ. «Գործողությունների երջանիկ շրջադարձը փրկեց հայությանը վերջնական բնաջնջումից: Խորհրդային կարգերի հաստատումը մեր ժողովրդին եւ երկրին հասցրեց փրկության եւ անվտանգության ափերին: Առանց Խորհրդային Հայաստանի կառավարության, առանց նոյեմբերի 29-ի մայիսի 28-ը կդառնար Հայաստանի տապանաքարի հուշագիրը»:

Այսպիսով` դաշնակցական կառավարությունը ընդունեց միակ ճիշտ որոշումը: Նա օգնության խնդրանքով իրենց ներկայացուցիներին ուղարկեց Ղազախ, որտեղ գտնվում էին Ս. Կիրովը եւ Ս. Օրջոնիկիձեն: Նոյեմբերի 29-ին 11-րդ բանակը մտավ Իջեւան, Հայաստանում հռչակվեց խորհրդային իշխանությունը: Այդ իշխանափոխության ժամանակ ոչ մի կաթիլ արյուն չթափվեց: Այսպիսով, առանց ուժային միջամտության, համատեղ համաձայնությամբ իշխանությունը փոխանցվեց խորհուրդներին, որը ուշ գնահատվեց որպես պատմական անհրաժեշտություն:

Կցանկանայի նշել, որ Սոս Սարգսյանը չի եղել կոմունիստ, սակայն մտածել է համաժողովրդական հարցերի մասին: Նրա կարծիքովՙ նոյեմբերի 29` Երկրորդ հանրապետության ծննդյան օրը, նշելով այլ տոների հետ, թույլ կտա ժողովրդին համախմբվել եւ զորանալ:

Մեր երկիրը շատ փոքր է ինչպես տարածքով, այնպես էլ բնակչությամբ եւ իրավունք չունի ծախսելու ուժն ու եռանդը ներքին գժտությունների վրա:

Ի վերջո` գիտության եւ կրթության նախարարության պատասխանում չկա կոնկրետ միտք, «կամ Առաջին սահմանադրության օր, կամ հիմնի ու զինանշանի օր»: Էլ չխոսենք այն մասին, որ զինանշանի ընդունման օրը կարելի է միացնել Սահմանադրության օրվա հետ, այլ ոչ թե օրհներգի: Հայտնի չէ, որ պետք է այդ հարցը լուծել եւ կյանքի կոչել:

Նույնիսկ եթե հղման հեղինակները համաձայնեին, ապա ինչպիսին կլինեին հաջորդող գործողությունները:

Իմ կարծիքով, պետք է ստեղծվի աշխատանքային խումբ` համախմբելով շահագրհիռ կողմեր այդ նախագծի մշակման համար` հետագայում ներկայացնելու Ազգային ժողով:

Հ.Գ.- Այս հոդվածը տրված էր հրատարակման, երբ Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ինտիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, մասնակցում էր նաեւ հոդվածի հեղինակը: Ինստիտուտի ղեկավարությունը կատեգորիկ դեմ է նշելու նոյեմբերի 29 որպես «Խորհրդային Հայաստանի օր», որը երկար տարիներ հանդիսացել է հայ ժողովրդի տոն:

Նկար 1. 1920 թ., 11-րդ բանակը Երեւանում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ