RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 870, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Գ. Մ.

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի նախասրահում երկու օր առաջ «հանդիպել», ասես միավորվել էին Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանները: Հանդիպել, միատեղվել էին Հայոց տարբեր ազգագրական գոտիների հայտնի ու գրեթե մոռացված ուտեստներով, ծիսական տարրերով ու երգ-պարով: Մոտ մեկ ամիս առաջվա Հացի հրաշալի փառատոնից հետո շիրակցի ազգագրագետներն այս անգամ կազմակերպել էին Հայաստանի երկու մասերի ավանդական ուտեստների փառատոն-համտես, որին, ի դեպ, ներկա եղավ ու ծանոթացավ նաեւ այդ օրն աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գյումրվա, Շիրակի հայտնի կերակուրների ու ճաշատեսակներիՙ փռում կարմրացրած կովի գլխի («քյալլա»), քրջիկի, իշլի քուֆթի, «ղազան խորովածի», պանրխաշի, բաղարջի կողքինՙ Ադանայի մանթին, թփով տոլման, տեղում բուծված իշխան ձկան կողքինՙ Վանա տառեխ, շուրջ հարյուր կերակրատեսակներ, որոնք միայն ուտելիք ու կշտանալիք չեն եղել, այլ նաեւ ազգային յուրահատկությունների կրող, ինչպես ազգային նիստուկացը, ազգային ավանդույթներն ու ծեսերը: Խոսուն էին նաեւ փառատոնի տաղավարների անուններըՙ «Տատիկիս բաղադրատոմսերը», «Մայրիկիս ճաշերը», «Մոռացված ճաշեր», ծիսական ուտեսները ներկայացնող, գեղեցիկ ձեւավորված մյուս տաղավարները:

Ինչպես նշեց փառատոնին ներկա նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, ամեն մի ազգային տոնակատարություն սովորաբար կապված է նաեւ ծեսի ու դրան համապատասխան ճաշատեսակի հետ: Ծիսական ուտեստներով այստեղ ներկայացված էին Ամանորը, Զատիկը, Խաչվերացը, Համբարձումը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ