«Վիլնյուսի գագաթաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունըՙ շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին», Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ վիլնյուսյան գագաթաժողովի լիագումար նիստի իր ելույթում հայտարարել է աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հեռուստամարաթոն 2013-ը հավաքագրեց 22 661 372 ԱՄՆ դոլար, որը կնպատակաուղղվի Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը եւ գլխավորապես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից տարվա ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժոովի նախագահ Արտակ Շաբոյանը համաձայն չէ Համաշխարհային բանկի ուսումնասիրության այն եզրակացությանը, ըստ որի ԱՊՀ այլ երկրների համեմատ Հայաստանում տնտեսության վրա մենաշնորհների ազդեցությունը շատ բարձր է: Նա նշեց, որ ՀԲ մասնագետներն ուսումնասիրել են մեր տնտեսության 30 տարբեր ոլորտներ եւ այդ ոլորտների մրցակցային վիճակը: Համաձայն ներկայացված զեկույցիՙ այդ ոլորտներից ...
«Վաշինգտոն բիզնես ջոռնըլի» լրագրողներից Մայքլ Նեյբաուրը տեղեկացնում է, որ Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամին թույլատրվել է հիմնահատակ քանդել երեք առեւտրական կառույցներ քաղաքի կենտրոնումՙ ազատելով հսկայական մի տարածք, 14-րդ փողոցի հարեւանությամբ, որտեղ ժամանակին գործել են «Կլեմենտի հրուշակեղենի», «Գրաֆիքս տատուի» (դաջվածքի) եւ «Բենսոնիսի իտալական խոհանոցի» խանութները:
Գրեթե 4 տարի Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցություններից ու սպասումներից, իսկ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին հայտարարությունից հետո երեկ Վիլնյուսում Հայաստանն ու Եվրոմիությունը համատեղ հայտարարություն տարածեցին, թե Ասոցիացման եւ Խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրերի բանակցությունները ավարտվել են, բայց ոչինչ չի ստորագրվելու:
Վերջին տասնամյակներին Ուզբեկստանը կառավարող 75-ամյա նախագահ Իսլամ Քարիմովի երկու դուստրերից ավագըՙ 41-ամյա Գուլնարա Քարիմովան հայտնվել է շվեյցարացի եւ ֆրանսիացի իրավապահների ուշադրության կենտրոնում: Դեռ տարեսկզբին Շվեյցարիան Ֆրանսիայից միջազգային փոխօգնություն էր խնդրել Գուլնարա Քարիմովային առնչվող դատաքննության շրջանակներում: Խոսքը Ֆրանսիայում անշարժ գույքի անօրինական ձեռքբերման մասին է:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պայթյունավտանգ է, ոչ թե սառեցված». այս վերնագիրն է կրում Գերմանահայկական ընկերության «Բեռլինյան դասախոսությունների շարքի» հերթական միջոցառումը, որ նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ին Բեռլինումՙ Սաքսոնիա-Անհալթի ներկայացուցչությունում: Հրավիրյալ բանախոսը Բեռլինի Ազատ համալսարանի քաղաքագիտության եւ արվեստի պատմության բաժինների շրջանավարտ Ֆրանցիսկա Սմոլնիկն է, որ 2009-ից Բեռլինի «Գիտություն եւ քաղաքականություն» ...
Եվրոմիության արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցել է նաեւ Իլհամ Ալիեւը: Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ մտադիր չէ քննարկել ԵՄ-ի հետ ասոցիացիայի հարցը, քանի որ «Ադրբեջանի հարաբերությունները Եվրոմիության հետ բացառիկ են»: Այստեղ, իհարկե, առաջին հերթին նկատի է առնված ԵՄ-Ադրբեջան համագործակցությունն էներգետիկ ծրագրերում: Ըստ կանխատեսումների, եթե ամեն ինչ բարեհաջող ընթացք ունենա, արդեն ...
«Իդեալ գազ», «Բոնիլատ» եւ Nout.am ընկերություններին երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանեց անբարեխիղճ գովազդի եւ հասարակությանը մոլորեցնելու համար: Տուգանքը կկազմի յուրաքանչյուր ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսը:
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վիլնյուսում երկկողմ ձեւաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել: Հայաստանի նախագահը հանդիպել է Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության նորընտիր վարչությունը նոյեմբերի 28-ին գումարեց իր անդրանիկ նիստըՙ այս կերպ փակելով ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության IX համագումարը:
ԱՄՆ-ի զինված ուժերը մի քանի տարի օգտվել են նյութատեխնիկական ապահովման ծրագրերի ընդօրինակված պատճեններից: Այդ գողացված պատճեններն օգտագործվել են ռազմական առաքելությունների ժամանակ զինվորների տեղաշարժման անվտանգ երթուղիների ստեղծման համար: Ծրագրային ապահովման հեղինակներն այժմ պահանջում են փոխհատուցել իրենց վնասները, որոնք գնահատվում են գրեթե քառորդ միլիարդ դոլար:
Պիռուետ, տուռ, շենե, ժետե, բատման տանձյու, գրան բատման, ռոնդե ժան անլեռ, պլիե: Բալետային շարժումների անվանումների այս շարքը կարծես առաջին հայացքից մեզ ոչինչ չի տալիս եւ շատ քչերը գիտեն, որ հենց այս շարժումների միջոցով մարմինը լեզու է առնում ու «կապ հաստատում» տիեզերքի հետ, ասում է Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ...
1953 թ-ին ծնված Վլադիմիր Սահակյանը մասնագիտությամբ կինոռեժիսոր է, ավարտել է կինոյի եւ ռեժիսուրայի բաժինը: Իր ողջ գիտակցական կյանքում ստեղծագործել է, սակայն երբեք չի տպագրել իր նյութերը: Խորը եւ յուրահատուկ մտքի թռիչքով օժտված այս մարդը իր ստեղծագործություններում` հոգին բաց անելով փորձել է ներկայացնել իրականը, իր իսկ ստեղծած երեւակայական գրչով...
Հոլիվուդյան հայտնի վաթսունամյա դերասան Էրիկ Պողոսյանը ծիծաղելով է հետ նայում իր անցած ճանապարհին, վերլուծում է մենախոսությունները սեքսի եւ նյութի չարաշահման վտանգների մասին, պատրաստվելով լույս ընծայել իր «100 մենախոսություններ» հատորը: «Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Մարկ Քենեդիի «Ինչո՞ւ հարյուր» հարցին նա պատասխանել է. «Մի օր ինքս ինձ հարց տվեցի, թե քանի՞ մենախոսություններով եմ ...
Բեյրութիցՙ ՍԴՀնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունից ստացված հաղորդագրությունը գուժում է մեծավաստակ խմբագիր, ազգային-հասարակական գործիչ, երկար տարիներ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ, 1987-1990 թթ.-ին նույն վարչության ատենապետ Ժիրայր Նաիրիի մահը, որ պատահել է նոյեմբերի 27-ին, սրտի տագնապի հետեւանքով:
XX դարի վերջին երեք տասնամյակներում Մոսկվայի եւ Լենինգրադի գրական շրջաններում հայտնի գրականագետ, ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանին անվանում էին Հայաստանի Վոլտեր: Այդ բարձր գնահատականին նա արժանացել էր իր լուսավորչական գործունեության, միլիոնավոր ռուս ընթերցողներին հայ միջնադարյան եւ ժամանակակից գրականության գործերին ծանոթացնելու համար: Նա հայտնի էր նաեւ նրանով, որ, լինելով Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր, ...
Դերենիկ Դեմիրճյանը իր «Հայը» բնութագրականում գրում է. «Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ: Սա նրա անհրաժեշտությունն է»: «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը գրողի ասածը դարձնում է համոզմունք: Պատահաբար դարձա այս ֆիլմի վայրենի դրվագների ականատեսը, ու թվաց, որ դրանք մասնավոր հատվածներ են: Հետագայում ուշադրությամբ հետեւեցի մի ...
Օրերս լրացավ սիրված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մեկ տարին: Հայ երգի անզուգական կատարող արվեստագետի ծննդավայր Գյումրիում, Շահինյան 6ա շենքի այն բնակարանի պատին, որտեղ 1969-81 թվականներին ապրել է երգչուհին, քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուշատախտակ է փակցվել: Հուշատախտակի բացմանը ներկա են եղել քաղաքային իշխանության, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, երգչուհու զավակները, քույրը, հարեւաններ ...
FourFourTwo ամսագիրը ՀՀ հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է մրցաշրջան-2013-ի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: Մխիթարյանը 66-րդ հորիզոնականում է:
Ինչպես նախորդ տուրում, Չինաստանի հավաքականի հետ մրցախաղում էլ Լեւոն Արոնյանն առաջինն ավարտեց իր մրցավեճը ու կրկին վստահ անցկացնելով Լի Չաոյի հետ պարտիան, արդեն 35-րդ քայլին սեւերով հաղթանակ տոնեց: Ցավոք, նրա թիմակիցները չկարողացան զարգացնել հաջողությունը:
Կարագանդայի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Գեւորգ Ղազարյանը, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվելով L խմբի առաջատար ՊԱՕԿ-ին, դուրս մնաց հետագա պայքարից: Հույների հետ պայքարը կշարունակի նաեւ հոլանդական «Ալկմարը», որը 2-0 հաշվով հաղթեց Իսրայելի «Մաքաբիին»:
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն իր թվիթերի էջում նշել է, որ հաջորդ մրցափուլում Մագնուս Կառլսենի հետ շախմատային թագը վիճարկելու ամենամեծ հնարավորություններն ունեն Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը:
Հնդկաստանում շարունակվող շախմատի մրցաշարի 5-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Լեւոն Բաբուջյանը հաղթեց Միխայիլ Մոժարովին եւ 4 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ուկրաինացի Վլադիսլավ Բորովիկովին եւ հնդիկ Սետուրամանին: