RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 30-11-2013



Տեղադրվել է` 2013-11-29 23:46:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1214, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՉԴԱՐՁԱՎ

Ինչպես նախորդ տուրում, Չինաստանի հավաքականի հետ մրցախաղում էլ Լեւոն Արոնյանն առաջինն ավարտեց իր մրցավեճը ու կրկին վստահ անցկացնելով Լի Չաոյի հետ պարտիան, արդեն 35-րդ քայլին սեւերով հաղթանակ տոնեց: Ցավոք, նրա թիմակիցները չկարողացան զարգացնել հաջողությունը:

Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով պարտվեց Դինգ Լիրենին: Գաբրիել Սարգսյանը թեեւ մեկ զինվոր ավելի ուներ, սակայն Յու Յանգին հավերժական շախի շնորհիվ հաջողվեց պարտիան ավարտել ոչ-ոքի: Ինչպես առաջին տուրում ռուսների հետ մրցավեճում, այս անգամ էլ մրցախաղի ելքը պետք է վճռվեր Վլադիմիր Հակոբյանի մասնակցությամբ պարտիայում: Ցավոք հայ շախմատիստը պարտվեց Բու Խիանգջուին: Այսպիսով ՀՀ հավաքականն առաջին պարտությունը կրեց` 1,5-2,5:

Մեր ընտրանին 5 միավորով 2-րդ տեղում է: Այսօր Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում կհանդիպի ադրբեջանցիների հետ:

Հաղթարշավը շարունակեց Ուկրաինայի հավաքականը` 3-1 հաշվով պարտության մատնելով գերմանացիներին: Ուկրաինացիները 8 միավորով շարունակում են միանձնյա գլխավորել աղյուսակը: Ռուսներին ադրբեջանցիների նկատմամբ հաղթանակ (2,5-1,5) պարգեւեց Սերգեյ Կարյակինը` պարտության մատնելով Էլթաջ Սաֆարլիին: ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց Եգիպտոսի շախմատիստներին` 3,5-0,5: Վարուժան Հակոբյանը հաղթեց Իբրահիմ Հասան Լաբիբին: Հոլանդացիներն էլ առավելության հասան թուրքերի նկատմամբ` 3,5-0,5:

Ռուսները եւս վաստակել են 5 միավոր: Նրանց մեկ միավորով են զիջում Ադրբեջանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Հոլանդիայի հավաքականները: Թուրքիան ունի 2 միավոր: Եգիպտոսի հավաքականն առայժմ միավոր չի վաստակել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 30-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ