RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 857, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«ՌՈՒՍԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՉ ԹԵ ՄԱՅՐԵՆԻԻ ՀԱՇՎԻՆ Է, ԱՅԼՙ ՀԱՆՈՒՆ ՄԱՅՐԵՆԻԻ»

ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը նախորդ օրը «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում հանդիպեց ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստում անցած ուսուցիչներին:

Կառավարության ղեկավարը կարեւորեց ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրասման գործընթացըՙ համարելով դպրոցներում առարկայի իմացությունը բարձրացնելու լավ հնարավորություն:

«Օտար լեզուների իմացությունն էականորեն բարձրացնում է պետական ապարատի աշխատակիցների արտադրողականությունը. դրան հակառակՙ մեկ լեզվի տիրապետող մարդն իր գործունեության ընթացքում ունենում է լուրջ խնդիրներ», - ասաց Տիգրան Սարգսյանը եւ հավելեցՙ օտար լեզվի դասավանդումը պետք է լինի առաջնահերթություն:

Անդրադառնալով դասավանդման նորագույն մեթոդներին եւ ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանըՙ վարչապետը կարեւորեց Մանկավարժական համալսարանի դերըՙ նկատելով, որ բուհն իր ուսումնական ծրագրերում սկսել է մեծ ուշադրություն դարձնել օտար լեզուների ուսուցմանը:

«Մենք գիտակցում ենք ռուսերենի ուսուցիչներ պատրաստելու գործում Մանկավարժական համալսարանի առաքելությունը, սակայն տարբեր ոլորտներում օտար լեզուների իմացության կարեւորումը նպաստեց, որ երկու տարի առաջ բուհի բոլոր ֆակուլտետներում 4 անգամ ավելացվեցին օտար լեզուների դասաժամերը»,-ասաց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՙ նկատելով, որ 70 տարի նույնՙ Խորհրդային Միության կազմում լինելը ամրապնդել է Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական, քաղաքական եւ մշակութային կապերը:

Անդրադառնալով հայ մտավորականության այն անհանգստությանը, թե գնալով մայրենին իր տեղը զիջում է օտար լեզուներին, Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեցՙ ռուսերենի ուսուցումը ոչ թե մայրենիի հաշվին է, այլՙ հանուն մայրենիի:

Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանության ինստիտուտի մասնագետները Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստել են հանրապետության մարզերի 137 ուսուցիչների. նրանցից մի քանիսի վկայականները հանձնեց անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ