RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 887, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՇՈՒՐՋ 8 ԿԻԼՈԳՐԱՄ ԹՄՐԱՆՅՈՒԹ ԾԱՆՐՈՑՈՒՄ

Ինչպես տեղեկացանք ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք են բացահայտել, ինչն, ըստ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի , աննախադեպ է այս տարվա ընթացքում. «Օրերս հայտնաբերել ենք թմրանյութի ապօրինի տեղափոխման 2013 թվականի ընթացքում ամենախոշոր խմբաքանակը: Իրացնելով օպերատիվ տվյալները` «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում կանխվել է շուրջ 8 կգ թմրանյութի արտահանման փորձ: Իրանի մի քաղաքացի, փոստային ծանրոցի միջոցով փորձ է կատարել ավելի քան 5,5 կգ թմրանյութ ուղարկելու Կանադա: Ունենալով կասկածներ դեպքի շարունակելի լինելու վերաբերյալ` մի քանի օր անց, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կանխեցինք նույն քաղաքացու կողմից եւս 3 կգ թմրանյութի արտահանման փորձը»:

Շուրջ 8 կգ թմրանյութի առգրավման այս դեպքն աննախադեպ է 2013-ի ընթացքում: 2 տարի առաջ էլ ավելի քան 11 կիլոգրամ թմրանյութի ներկրման փորձ էր կանխվել Մեղրիի մաքսակետում, ինչն, ի դեպ, Վահրամ Գուրողլյանի խոսքերով, դեռեւս աննախադեպ քանակ է մնում մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ