RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 695, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 12

Orange-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՄՍԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍՈՎ

Ապառիկի նոր հնարավորություններ. 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար

Orange-ի բոլոր խանութներում հաճախորդները կարող են ընտրել ամանորյա լավագույն նվերըՙ լավ դասի հեռախոս կամ սմարթֆոն ապառիկՙ երեք 0-ի պայմանով. 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար: Orange-ն այս բացառիկ պայմաններից օգտվելու հնարավորություն տալիս է այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր հեռախոս եւ միեւնույն ժամանակ բաժանորդագրվել Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին առանց պարտավորության: Առաջարկը ներկայացվում է ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի հետ համագործակցությամբ եւ ուժի մեջ կլինի մինչեւ 2014թ. հունվարի 15-ը:

«Այս Ամանորին շատերը կցանկանան նոր հեռախոս ձեռք բերել կամ նվիրել իրենց սիրելիներին: Միեւնույն ժամանակ ոչ բոլորն են կարող միանգամից վճարել հեռախոսի ամբողջ գումարը, իսկ ապառիկի տոկոսադրույքները կարող են բարձր լինել: Այս Ամանորին նույնպես մեր բաժանորդները կստանան նվերներ Orange-ից, քանի որ մեր բանկային գործընկերոջ հետ միասին մենք Ամանորին առաջարկում ենք ապառիկ 0%-ով: Մեր բաժանորդները կվայելեն իրենց նոր հեռախոսը, ինչպես նաեւ հարմարավետ կշփվենՙ ամսական բաժանորդագրություններում ներառված առատ րոպեների շնորհիվ: Ինչպես մենք ենք ասում. զարմանալու բան չկա. Ամանորին Orange-ում ամեն ինչ հնարավոր է», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը երեկ կայացած ասուլիսի ժամանակ:

«Այսուհետեւ, ապառիկ վաճառքի նոր պայմաններով, հեռախոսների լայն ընտրանիով, հետվաճառքային սպասարկման լավ լուծումներով եւ հեռախոսների ապահովագրության եզակի ծառայությամբ, մենք առաջարկում ենք հեռախոսներ եւ ամսական բաժանորդագրություն ձեռք բերելու լավագույն պայմանները Հայաստանում: Այս օրերին Orange-ի խանութները լավագույն վայրն են լինելու Ամանորի նվեր ընտրելու համար», ասաց Օրանժ Արմենիայի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

0% տոկոսադրույքով ապառիկից օգտվելու համար անհրաժեշտ է դառնալ Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից որեւէ մեկի բաժանորդը: Ապառիկի ժամկետը 12 ամիս է, եւ հեռախոսի կամ սմարթֆոնի գինը համաչափորեն կբաշխվի այս ամիսների միջեւ: Ապառիկի հատուկ պայմանները կպահպանվեն բաժանորդի համար, քանի դեռ վերջինս պահպանում է պայմանագրով սահմանված իր առեւտրային եւ ֆինանսական պարտավորությունները:

Orange Դելֆին, Թիթեռ եւ Պանտերա նոր բաժանորդները նույնպես ֆիքսված ամսավճարի դիմաց կստանան ցանցի ներսում անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն, ցանցից դուրս րոպեների, SMS-ների ու մեգաբայթերի մեծ ծավալ, ինչպես նաեւ անվճար միջազգային զանգեր կատարելու հնարավորություն:

Հատուկ պայմաններով ապառիկ վաճառքի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի պաշտոնական էջումՙ www.orangearmenia.am/:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ