RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 674, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԱՐԵՎԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑ ԼՎԱՑՈՂ ՌՈԲՈՏ

Պ. Ք.

Ճապոնական Sinfonia Technology ընկերությունը մշակել է ռոբոտ, որը կոչված է արեւային մարտկոցները մաքրելու փոշուց եւ թռչունների ծերտից, հաղորդում է Phys.org կայքէջը: Սարքը լիովին ինքնավար է. կարող է ինքնուրույն տեղաշարժվել արեւային մարտկոցների միջեւ, լվանալ դրանքՙ անկախ ձեւից, եւ գործել օրվա մութ ժամերին: Ճապոնացիները կարծում են, որ ռոբոտը օգտակար կլինի արեւային էլեկտրակայաններում:

Sinfonia Technology-ի մշակած սարքը հանդերձավորված է ջրի եւ լվացամիջոցի անոթներով, կոշտ խոզանակով եւ մաքրող հարմարանքով: Ռոբոտը կարող է տեղաշարժվել իրարից մինչեւ 50 սմ հեռու գտնվող մարտկոցների միջեւ: Մարտկոցների բարձրությունների տարբերությունը կարող է կազմել մինչեւ 30 սանտիմետր: Ռոբոտը կարող է գործել նաեւ մինչեւ 30 աստիճան թեքություն ունեցող մարտկոցների վրա:

Լվացման ինքնաշխատ համակարգը հանդերձավորված է ինֆրակարմիր լուսադիոդներովՙ գիշերային ժամերին աշխատանքային մակերեսը լուսավորելու համար: Ռոբոտի վրա տեղակայված է անլար կապի համակարգ, որի միջոցով կարելի է ստուգել առաջադրանքի կատարման ընթացքը, սարքի մարտկոցի մնացորդային լիցքը, ինչպես նաեւ աշխատանքային հեղուկների մնացորդը: Sinfonia Technology-ի գնհատումների համաձայն, ռոբոտի օգտագործումը էներգիա արտադրողներին թույլ կտա խնայողություն անել արեւային մարտկոցների լվացման հարցում:

Արեւային մարտկոցների աղտոտումը նվազեցնում է ֆոտոէլեմենտների վրա ընկնող լույսի քանակությունը, որի հետեւանքով թուլանում է դրանց արդյունավետությունը, մանավանդՙ էներգիայի ծավալուն արտադրության դեպքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ