RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 909, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԱՄԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, կարեւորելով կիրակնօրյա վարժարանների դերակատարությունը ծխական համայնքներում, տեղերում առկա խնդիրները վերհանելու եւ ծրագրային գործունեությունն առավել կանոնակարգելու նպատակով «Վորլդ Վիժն» միջազագային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ դեկտեմբերի 2-ից 3-ը` մասնակցությամբ կիրակնօրյա վարժարանների գործունեությունը համակարգող հոգեւորականների, մանկավարժների եւ «Վորլդ Վիժն»-ի տարածքային զարգացման գրասենյակների ներկայացուցիչների, համաժողով անցկացրեց Ծաղկաձորում:

Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ Մայր աթոռի ՔԴԿ բաժնի տնօրեն Վարդան վարդապետ Նավասարդյանը, ով իր խոսքում կարեւորեց կիրակնօրյա դպրոցների առաքելությունը եւ անհրաժեշտությունը համայնքային կյանքում: Հայր սուրբն անդրադարձավ երկօրյա աշխատանքային հանդիպումների նպատակներին եւ անելիքներին, որոնք պետք է օգնեն առաջիկայում սպասվող երկամյա ռազմավարության մշակմանը նախանշելու տարվելիք աշխատանքների ուղղությունները:

Ինչպես նաեւ` համաժողովի շրջանակներում իրականացված խմբային համակողմանի քննարկումների եւ համապատասխան զեկուցումների արդյունքում վերհանվեցին կիրակնօրյա կրթօջախների առօրյա գործունեության ընթացքում հանդիպող կազմակերպչական, ծրագրային, բովանդակային, նյութատեխնիկական դժվարությունները եւ առաջարկվեցին լուծման հնարավոր ուղիներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ