RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



90-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 922, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՄԱՐԻԱ ԿԱԼԼԱՍ. «ԴՈՒՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԿՈՒՌՔԵՐԻՆ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Մինչեւ համապատասխան հատվածը երգելը, պետք է տրամադրությունը պատկերել դեմքին, որպեսզի լսարանին փոխանցվի ճիշտ հոգեվիճակը: Պետք է մտածել այդ արտահայտության մասին, զգալ եւ միայն հետո երգել այն: Դրանում էլ հենց ամփոփվում է բելկանտոյի արվեստը: Անհրաժեշտ է հանդիսատեսին ընձեռել ձեր մտքերը գուշակելու հնարավորություն մինչեւ որ նա կլսի ձեր ձայնը», - մի առիթով ասել է Մարիա Կալլասը:

Օրերս լրացավ աշխարհառչակ երգչուհու ծննդյան 90-րդ տարեդարձը:

20-րդ դարի ամենանշանավոր երգչուհիներից Մ. Կալլասը փայլուն տիրապետում էր երգեցողության բելկանտո ոճի տեխնիկային, ինչպես նաեւ օժտված էր մեծ դրամատիկական տաղանդով: Իր տաղանդի շնորհիվ էլ երկրպագուների կողմից ստացել է «La Divina» (Աստվածային) կամ «La Diva» (Աստվածուհի) տիտղոսը:

Աշխարհահռչակ երգչուհին փայլել է բազմաթիվ օպերաներում, հատկապես` «Տոսկա», «Աիդա», «Նորմա», «Տրավիատա», «Մեդեա», «Կարմեն», «Տրիստան եւ Իզոլդա» եւ այլ գործերում:

Իր երաժշտական կարիերայի միջին շրջանում (50-ական թթ. կեսեր) Կալլասը գեր էր, ապա դարձավ նրբակազմ, եւ ըստ որոշ մասնագետների, հենց քաշի կորուստն էր հնարավոր պատճառը, որ ազդել է նրա ձայնի անկման եւ 1965թ. օպերային կարիերայի վաղաժամ ավարտի վրա:

Մամուլը հաճախ էր անդրադառնում Կալլասի դյուրագրգիռ բնավորությանը, իտալացի երգչուհի Ռենատա Տեբալդիի հետ մրցակցությանը եւ հույն գործարար Արիստոտել Օնասիսի հետ սիրավեպին:

Կալլասը մահանում է 1977թ. սեպտեմբերի 17-ին գտնվելով մենակության մեջ, Փարիզի իր բնակարանում: Հույն երգչուհու աճյունի մոխիրը թափվել է Էգեյան ծով, իսկ ունեցվածքը (ընդհուպ ակնոցներն ու ամենաանձնական իրերը) վաճառվել է աճուրդով:

Հավանաբար մենակության տարիները ստիպեցին Մարիա Կալլասին հետեւյալ միտքն արտահայտելու. «Դուք հեշտությամբ ոչնչացնում եք ձեր կուռքերին: Դուք նրանց ստեղծում, ապա մոռանում եք, որ ձեր պաշտամունքի առարկան կարող է հիվանդանալ կամ նրա կյանքում կարող է առաջանալ բարդ իրավիճակ»:

Սակայն այսքան տարի անց, մեծն երգչուհուն չեն մոռացել ու հիշում են նաեւ Հայաստանում: Հայաստանում Հունաստանի դեսպանությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում են համերգ` նվիրված երգչուհու 90-ամյակին եւ Հունաստանի կողմից ԵՄ նախագահության ստանձմանը (2014 թ. 1-ին կես): Դեկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժամը 19:30 տեղի կունենա «Maria Callas in Memoriam» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Որպես մենակատարներ հանդես կգան Վարդուհի Խաչատրյանը (մեցո սոպրանոՙ Շվեյցարիայից) եւ Հայկ Մելիքյանը (դաշնամուր):

Իսկ ծրագրում կհնչի Ջ. Վերդի,Պ. Մասկանի, Ֆ. Չիլեա, Ա. Բոյտո, Գ. Պուչչինի, Վ. Բելլինի, Շ. Գունո:

Մուտքն ազատ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ