RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 985, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՅԱՏԱՌ ՆԱՄԱԿԸ` ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հարստացավ եւս մեկ հազվագյուտ նմուշով: Պրահայում բնակվող կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանը Լիխտենշտեյնում մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին նվիրված Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ համերգի ավարտին տուն-թանգարանին նվիրեց իր հայրիկինՙ Կարլի համալսարանի դասախոս, հայտնի արեւելագետ Նշան Մարտիրոսյանին Արամ Խաչատրյանի 1947 թվականի օգոստոսի 15-ին գրած նամակը:

Նամակում մասնավորապես ասված է. «Յարգելի պարոն Մարտիրոսեան, խնդրեմ ներէք ինձ, կանչեցին մինիստր Նեեդլու մոտ հիւր: Նորից խնդրում եմ ներէք: Առաւօտը ժամը 8 տւէք ինձ զանգ: Արամ Խաչատրեան»:

«Արամ Խաչատրյանի անվան տրիոն կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնել էր Պրահա շրջագայությունների: «Լիխտենշտեյն պալասում» մեր համերգը կազմակերպել էր Չեխիայում ՀՀ դեսպանությունը `ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տոնական երեկոյի ընթացքում կատարեցինք Խաչատրյանի, Դվորժակի, Բաբաջանյանի ստեղծագործությունները: Այնուհետեւ համերգի վերջում մեզ անակնկալ մատուցվեց` Հայկ Մարտիրոսյանը տուն-թանգարանի արխիվին նվիրեց Խաչատրյանի նամակը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հ ետ զրույցում նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Նրա հավաստմամբ` նամակը չափազանց արժեքավոր է, քանի որ գրված է հայերեն եւ դասական ուղղագրությամբ: «Խաչատրյանը հայերեն այնքան էլ շատ նամակներ չունի, եւ շատ ուրախալի է, որ այն հանձնվեց տուն-թանգարանին: Այժմ նամակն արդեն արխիվում է: Այս պահին դեռ ցուցադրված չէ, բայց անպայման կներկայացվի թեմատիկ ցուցադրությունների ընթացքում»,- հավելեց Գրիգորյանը:

Այս նամակի արժեքը մոտավորապես գնահատվում է 5000-6000 դոլար:

Անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնվել է 1978թ.: 1984 թ. հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ